Պակիստանում կործանվել է Ռազմաօդային ուժերի ինքնաթիռ. կան զոհեր
Պակիստանի Խայբեր-Պախտունխվա նահանգում Մարդանի մոտակայքում վթարի է ենթարկվել Պակիստանի ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել են երկու օդաչուները։
Այս մասին հաղորդվել է Միջգերատեսչական հասարակայնության հետ կապերի ծառայության հայտարարության մեջ։
Տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր։
Պակիստանի ռազմաօդային ուժերը հայտարարել են վթարի պատճառը պարզելու համար քննչական կոմիտե ստեղծելու մասին։