Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվում ռուսական ցորենի հերթական խմբաքանակը
Այսօր Ռուսաստանից ցորեն կուղարկվի Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հայաստան կուղարկվի ցորենով լի յոթ վագոն, որոնց ընդհանուր քաշը 490 տոննա է։
Գնացքը կմեկնի ժամը 15:00-ին Բիլաջարի կայարանից և կհատի Վրաստանի սահմանը Բոյուկ Քեսիկ կայարանում, որտեղից կուղևորվի դեպի Հայաստան։