ԵԱՏՄ-ն թարմացնում է երկաթուղային անվտանգության ստանդարտները
ԵԱՏՄ-ում հաստատվել են երկաթուղային արտադրանքի համար ստանդարտների մշակման ծրագրերը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հաղորդմամբ՝ տեխնիկական կանոնակարգերում կատարվող փոփոխությունները կվերաբերեն շարժակազմի, բարձր արագությամբ երկաթուղային տրանսպորտի և երկաթուղային ենթակառուցվածքի անվտանգությանը։
Նախաձեռնությունը նախատեսում է ավելի քան 30 միջպետական նորմատիվային փաստաթղթերի մշակում՝ ազգային չափանիշների հիման վրա, ինչպես նաև գործող նորմատիվների մեջ փոփոխությունների կատարում։