ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Ուկրաինայում կարող է հանգեցնել համաշխարհային միջուկային հակամարտության
ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Ուկրաինայի շուրջ ընթացող գործընթացներին ներկայումս շատ վտանգավոր է, կարծում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա կարծիքով՝ Դաշինքի մասնակցությունը կարող է հանգեցնել ոչ միայն հակամարտության սրման, այլև հրահրել համաշխարհային միջուկային հակամարտություն։
Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ Բելառուսը չի ցանկանում պատերազմել Ուկրաինայի հետ, քանի որ իր տարածքի դեմ հարձակումների դեպքում երկիրը կհայտնվի չափազանց խոցելի վիճակում։
Նրա խոսքով՝ հարվածների թիրախ կարող են դառնալ Բելառուսի հիմնական արտադրական, լոգիստիկ և կենսապահովման օբյեկտները։ Լուկաշենկոն նաև նշել է, որ ուկրաինական զինված ուժերն արդեն «նշել են Բելառուսի տարածքում գտնվող 500 թիրախ»։