ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագիրը դեռ չի կնքվել. Մասուդ Փեզեշքիան
Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված համաձայնությունները կարևոր քայլ են պատերազմի ավարտի և բանակցությունների մեկնարկի համար, սակայն վերջնական համաձայնագիրը դեռևս չի կնքվել։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Իրանը պատրաստվել է բոլոր հնարավոր սցենարներին, և կառավարության ուշադրության կենտրոնում է ժողովրդին ազնվորեն ծառայելը՝ համաձայնագրով կամ առանց դրա»,- նշել է նա։
Փեզեշքիանի խոսքով՝ ինտենսիվ բանակցություններից հետո հաստատվել է փոխըմբռնման հուշագրի տեքստը։
«Ամերիկայի անկեղծ մտադրությունը՝ հարգել Իրանի ժողովրդի իրավունքները, պետք է փորձարկվի գործնականում։ Գերագույն առաջնորդի հրահանգները մեծ դեր են խաղացել Իրանի ազգային շահերի պաշտպանությանն ուղղված դրույթներ ներառելու գործում, և դրա համար մենք շնորհակալ ենք նրան», - հայտարարել է Իրանի նախագահը։