«Հրապարակ»․ ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանական գերատեսչությունը, որ պարտադիր կարգով վարժական հավաքների է տանում քաղաքացիներին, հաճախ էլ այդ գործընթացը մահակ դարձնում ընդդիմադիրների գլխին, նույն պարտաճանաչությամբ չի վճարում հավաքների մասնակիցներին։
Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ մայիսի հավաքի մասնակիցներից շատերին մինչ այս պահը գումարներ չեն փոխանցվել, ասվել է, որ փոխանցումն ուշացումով կլինի։ Իսկ մինչ գումարը փոխանցելը զինվորական գրքույկները պահում են զորամասերում, ինչից քաղաքացիներն ավելի են մտահոգված։
Փորձեցինք ՊՆ-ից պարզաբանում ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում