NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Փաստ»․ Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը

«Փաստ» թերթը գրում է.

«Իշխանական քարոզչամեքենան և որոշ քաղաքական շրջանակներ ընտրություններից հետո ակտիվորեն շրջանառության մեջ դրեցին մի թեզ, համաձայն որի, քաղաքացիների մասնակցության ակտիվացումը և ընտրատեղամասեր գնալու կոչ-արշավները նպաստեցին, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ քվեարկեն օրվա իշխանության օգտին։

Այս պնդումը, սակայն, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է քաղաքական իրողությունների հերթական խեղաթյուրումը։ Տարբեր օբյեկտիվ, ինչպես բաց, այնպես էլ փակ սոցիոլոգիական հարցումների խորքային վերլուծությունը ցույց է տալիս լրիվ հակառակ պատկերը։ Իշխող ուժի նախընտրական հաշվարկները, հռետորաբանությունը և, ամենակարևորը, հետընտրական ակնհայտ շոկը փաստում են, որ նրանք սպասում էին առնվազն 10-15 տոկոսով ավելի բարձր քվե, քան իրականում ստացան։ Ցանկացած իշխանություն ընտրական գործընթացներին մոտենում է սեփական վարչական ռեսուրսի և հավատարիմ ընտրատեղամասային բազայի հստակ մոբիլիզացմամբ, որոնք ընտրության են գնում անկախ ամեն ինչից։ Եթե ընդհանուր մասնակցությունը լիներ ցածր, ապա իշխանության բերած բացարձակ ձայները տոկոսային հարաբերությամբ կապահովեին հենց այն հարմարավետ ու բարձր արդյունքը, որը պլանավորվել էր վերնախավի կաբինետներում։ Սակայն հանրային տիրույթում ծավալված մասնակցության արշավները տնից դուրս բերեցին «լուռ» մեծամասնությանը՝ այն տատանվող, բայց դժգոհ քաղաքացիներին, ովքեր սովորաբար անտարբեր են քաղաքականության հանդեպ։ Հենց այս ակտիվ քաղաքացին, գնալով ընտրատեղամաս, իր քվեարկությամբ նվազեցրեց վարչական ռեսուրսի տոկոսային կշիռը և ուղղակիորեն տապալեց իշխանությունների նախապես գծած սցենարը։ Հետընտրական առաջին իսկ ժամերին իշխանական դեմքերի խուսափողական պահվածքը, ուշացած հայտարարություններն ու նյարդային տոնայնությունը լավագույնս ապացուցեցին, որ արձանագրված թվերը նրանց համար սառը ցնցուղ էին։ Ակտիվ քաղաքացին իրականում կոտրեց բացարձակ վերարտադրության մեխանիզմը և իշխանությանը կանգնեցրեց քաղաքական նոր, անկանխատեսելի ճգնաժամի շեմին, ինչը հերքում է այն միֆը, թե բարձր մասնակցությունը ձեռնտու էր օրվա կառավարիչներին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում