NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Հրապարակ». Բա ո՞ւր է Քոչարյանի խոստացած հեղափոխությունը

Հունիսի 14-ին ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց` ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան։ 6 ընդդիմադիր ուժ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Ազգային ժողովրդավարական բեւեռը, հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Հայտարարությանը, զարմանալիորեն, չմիացավ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թեւերը»։ Զրուցել ենք Թաթոյանի գործընկեր, նույն ցուցակով ընտրություններին մասնակցած «Շանթ դաշինք» կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանի հետ։

- Ճի՞շտ են լուրերը, որ Ձեր եւ Թաթոյանի համագործակցությունը դադարել է, ինչ-ինչ տարաձայնություններ ունեք։

- Ոչ, ճիշտ չեն։ «Շանթ դաշինքն» ու «Միասնությունը» միասին գնացել են ընտրությունների, հիմա չկա ընտրական համագործակցություն, բայց քաղաքական դաշտում շատ լավ ու ջերմ հարաբերություններ ունենք։ Հետընտրական գործողություններում էլ ենք միասնական։ Ես հույս ունեմ, որ հետագայում էլ մեր համագործակցությունը կշարունակվի, որովհետեւ երկու թիմում էլ շատ լավ մարդիկ են հավաքված, գաղափարական ընդհանրություններ ունենք։

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, որ դաշինքը չմիացավ 6 ուժերի հայտարարությանը։

- Շատ նորմալ, ինքս էլ մասնակցել եմ որոշ քննարկումների, եւ անպայման չէ բոլոր հայտարարություններին միանալ։ Մենք այն եզակի ուժերից մեկն ենք եղել, 3 ուժերից մեկը, որ ոչ միայն խոսքով, այլեւ գործով ենք դեմ գնացել այս ընտրական արդյունքներին՝ բողոքարկումներ ենք իրականացրել, վերահաշվարկներ պահանջել, մեր թիմակիցներն օրեր շարունակ ընտրատեղամասերում աշխատել են, վերահաշվարկ արել, փորձել վերադարձնել թեկուզ մեկ քվե, որը կարող էր գողացված լինել։ Մինչդեռ այլ ուժեր ուղղակի հարցազրույցներ էին տալիս, ստատուսներ գրում, չէին ճանաչում ընտրությունների արդյունքները, բայց ոչ մի քայլ չէին անում։

- Եկեք ձեր մասին խոսենք՝ եթե այդքան բան արել եք, ի՞նչն էր խանգարում ընդդիմադիր ուժերին միանալուն, կոմպլեքս ունե՞ք այդ ուժերի հետ նույն հարթակում գտնվելու, թե՞ այլ պատճառներ կան։

- Կոմպլեքսի խնդիր չէ, տարբեր մարտավարական ուղղություններ կան, մի հայտարարությա՞մբ է որոշվում։

- Ուղղակի հավաքական ընդդիմության դիրքորոշումն է, որտեղ դուք չկաք։

- Դե, ուրեմն էդ հավաքական ընդդիմությունն էլ մեզ հետ գնար վերահաշվարկների։

- Ասել եք, չե՞ն եկել, իրենք էլ իրենց տեղում են քայլեր արել։

- Իրենք՝ ովքե՞ր, միայն ԲՀԿ-ն, «Հայաստան» դաշինքն են արել։

- «Ուժեղ Հայաստանն» էլ արդյունքները ճանաչելու դիմումներ է ներկայացրել, պարտադիր բոլորը նո՞ւյնը պետք է անեին, ի՞նչ կապ ունեն ձեր գործողությունները հայտարարությանը չմիանալու հետ։

- Ես էլ եմ դա ասում, որ ամեն մեկս մի գործողություն արել ենք։

- Խոսքն ընդդիմադիր համատեղ հարթակի մասին է, որում ձեզ, փաստորեն, չեք տեսնում։

- Նույն ԱԺԲ-ն ասել է՝ չեմ հավատում բողոքարկումներին, բայց միացել է հայտարարությանը, օրինակ, ինչո՞ւ իրենցից չեք հարցնում՝ եթե ընտրությունների արդյունքները չեք ճանաչում, ինչո՞ւ չեք բողոքարկում։ Եվ հետո՝ հավաքական ընդդիմություն ասվածը շատ մեծ է, մենք մեր ուրույն ճանապարհն ենք տանում, ի՞նչ խնդիր կա։

- Գո՞հ եք ձեր ստացած ձայներից, կարծես ամենաշատ ռեսուրս օգտագործած ուժերից եք։

- Իհարկե, մեր ակնկալիքները չարդարացան․ այն, ինչ վերջում կատարվեց մեր դեմ, այդպես էլ պետք է լիներ։ Մի մոռացեք, որ մենք հինգերորդ տեղն ենք ընկել՝ զիջելով միայն Ծառուկյանին, Քոչարյանին, Կարապետյանին եւ իշխանություններին, որպես առաջին մասնակցություն՝ նորմալ եմ գնահատում։ Բայց վերջին օրերին մեր դեմ սեւ քարոզչություն իրականացվեց, արհեստական բանականության միջոցով` ուղիղ, եւ սա, բնականաբար, չէր կարող չազդել մեզ վրա։ Մի կողմից, իշխանության կողմից էր իրականացվում, մյուս կողմից՝ ընդդիմության, թե մենք կմիանանք ՔՊ-ին, իհարկե, որքան էլ փորձեցինք հերքել, բայց դա իր ազդեցությունն ունեցավ։

- Իսկ ո՞նց եք պատկերացնում ապագայում քաղաքական գործընթացները, մանդատները վերցնել-չվերցնելու հարցն է օրակարգային, ի՞նչ լուծում եք տեսնում։

- Եթե մենք լինեինք իրենց պարագայում, մեր դիրքորոշումը կարտահայտեինք։

- Ձեր խորհրդով օգնեք գործընկերներին։

- Ի՞նչ օգնենք, էդ մարդիկ ասում էին՝ կրելու ենք, 2021-ին էլ էին ասում։

- Դուք էլ էիք շատ բան ասում։

- Ոչ մի տեղ չեք կարող տեսնել, որ մենք նման բան ենք ասել։ Ասել ենք, որ կա հավանականություն, սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մենք անցնելու ենք խորհրդարան։ Իսկ մյուս ընդդիմադիր ուժերն իրենց գործընկեր ուժերին վարկաբեկում էին, ասում` 2 տոկոս ձայն են հավաքելու։

- Դուք էլ եք բազմիցս հարվածել ընդդիմադիրներին, հիմա հեգնում եք, թե ասել են` կրելու ենք, կարծում եք՝ արդար ընտրություններ են եղել, ու չե՞ն կրել։

– Չէ, ես համարում եմ, որ ընտրությունները խախտվել են, լեգիտիմ չեն եղել, վերջին 3 տեղամասերի արդյունքների չեղարկումը դրա ապացույցն է, բայց Դուք այլ հարց եք տալիս, ես այլ բանի եմ պատասխանում, վերջում այլ հետեւություն եք անում։

- Ուղղակի Ձեր հեգնանքը զգացվեց, ասել են՝ կրելու ենք, ես էլ հարցնում եմ` մաքուր ընտրություն է եղել, ու չե՞ն կրել, Դուք էլ ասում էիք՝ անցնելու ենք խորհրդարան, բա ինչի՞ չանցաք։

- Դուք երբեւէ չեք տեսնի, որ մենք ասել ենք՝ հաղթելու ենք։

- Լավ, հիմա, ըստ Ձեզ, ի՞նչ ճանապարհ ունի ընդդիմությունը։

- Այդ մարդիկ պետք է որոշեն, հիմա մի բան ասեմ, կասեն՝ մանդատ չունես, հանգիստ խոսում ես։ Բայց եթե իրենք հայտարարել են, որ գնում են իշխանությունների տապալմանը, այլ ոչ թե մանդատներ վերցնելուն, հիմա թող մտածեն, չեն կարողացել իրենց խոստումը կատարել՝ տապալել իշխանություններին, ի՞նչ պիտի անեն։ Իրենց համար իրենց խոստո՞ւմն է կարեւոր, խորհրդարանում լինելով կարողանալո՞ւ են իրենց խոստումն իրագործել, թե՞ ․․․ եթե կարեւոր է խոստում պահելը, դա ուրիշ բան, եթե` ոչ, դա հարցի մյուս կողմն է։ Արդեն վիդեոներ են պտտվում, որ այսօրվա մանդատակիր ինչ-որ մեկն ասում էր՝ 25 մանդատով մտնենք խորհրդարան, ի՞նչ անենք։ Հիմա ասում է՝ գնանք վերցնենք մանդատները։

- Իսկ չվերցնելն ի՞նչ է տալու։

- Եթե չեն ճանաչում, ասում են՝ լեգիտիմ չի եղել, թող, ուրեմն, չվերցնեն, մյուս կողմից էլ՝ կարող են վերցնել ու շարունակել պայքարը, դուրս գալ փողոց կամ չվերցնել` նորից դուրս գալ փողոց։

- Համարում եք, որ փողոցո՞վ պետք է լուծեն իշխանության հարցերը։

- Համարել-չհամարելու խնդիր չկա, այդ մարդիկ խոստանում էին՝ եթե մեր քվեն գողանան մեզնից, հեղափոխություն ենք անելու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նման բան է ասել` բա ո՞ւր է խոստացած հեղափոխությունը, քանի՞ անգամ պիտի խաբի ժողովրդին։ 2021-ին ասաց՝ պիտի կրենք, չկրեց, այս անգամ ասաց` հեղափոխություն ենք անելու: Դառնում են ընդդիմադիր լիդերներ․․․ Հազար անգամ ասացինք՝ ձեր գոյությունը խանգարում է իշխանության դեմ պայքարում, շատ վատ 10 տարիներ ենք ունեցել, բայց գալիս ու խաբում են ընդդիմադիր հատվածին, էլի գնում են։