ԱՄՆ-ն այսօր վերացրեց Հորմուզի նեղուցում իրանական նավերի շրջափակումը
Իրանական տանկերներն ու բեռնատարներն սկսել են տարանցել Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմածովային շրջափակման գոտին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև կնքված համաձայնագրից հետո, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ երեք նավթատար և երկու նավ, որոնք տեղափոխում են անհրաժեշտ ապրանքներ, արդեն հատել են ԱՄՆ վերահսկողության գիծը։ «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ նավերից մեկը՝ սուպերտանկեր, այժմ շարժվում է միջազգային ջրերով դեպի իրանական նավահանգիստներ, մինչդեռ մեկ այլ նավ, որը լիովին բեռնված է նավթով, անցել է Օմանի ծոցը և ուղևորվում է դեպի իր նշանակման վայրը։
Միացյալ Նահանգները և Իրանը հունիսի 15-ին համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա բացել Հորմուզի նեղուցը և վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը։