Վանաձորում այս «մաhшբեր» խողովակի վրայից են երեխաներն ընկել գետը. Մանրամասներ
Վանաձորում՝ Փամբակ գետում շարունակվում է 7 և 13 տարեկան երկու քույրերի որողանական աշխատանքները։
Հիշեցնենք՝ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ Նախօրեին սկսված որոնողական աշխատանքները շարունակվում են այսօր։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Վանաձորցիները պատմում են, որ խողովակի վրայից անցնելիս փոքր քույրն ընկել է, մեծն էլ ձեռքը տվել է, որ օգնի, սղացել է, ինքն էլ է ընկել ջուրը։
«Այս խողովակը 1986-87 թվականներից մարդկանց գլուխ է ուտում մինչև հիմա»,- ասում է անաձոր քաղաքի Նարեկացի փողոցի բնակիչներից մեկն ու ներկայացնում, թե ինչու է այդ խողովակն այդտեղով անցնում։