Եթե Զելենսկին պատրաստ է լուրջ խոսել, նրան կարող են ընդունել Մոսկվայում. Պեսկով
Վլադիմիր Զելենսկիին Մոսկվայում սպասում են, եթե նա պատրաստ լինի Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ պատասխանատու և լուրջ քննարկման, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք գիտեք, որ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը, ըստ էության, Զելենսկիին ամեն ինչ ասել է, ամեն ինչ առաջարկել է։ Ասվել և մի քանի անգամ կրկնվել է, որ եթե Զելենսկին պատրաստ է պատասխանատու և լուրջ խոսել՝ Կիևի ռեժիմը լավ գիտակցում է դա, ապա նա միշտ կարող է գալ Մոսկվա, որտեղ նրան կընդունեն»,- նշել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Զելենսկին առաջարկել է հանդիպել Պուտինի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներում։
Պեսկովը նաև պարզաբանել է, որ Ռուսաստանի առաջնորդը որևէ պաշտոնական հրավեր չի ստացել Էվիան-լե-Բենում կայանալիք G7 գագաթնաժողովին՝ Զելենսկիի հետ հանդիպելու համար, «և Մոսկվայի և Կիևի միջև պաշտոնական կապ չկա»։