Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունըՀայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայումՄարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուցԴատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրգործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբՀամապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողըՕրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ»Լույս չի լինի հետևյալ հասցեներում Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ6 ամիսը շատ քիչ ժամկետ է ՀՀ քաղաքացուն զրկելու ընտրական իրավունքից, կամ ժամկետը պետք է լինի 4-5 տարի կամ այս օրենքը չպետք է ընդունվի. Անի ՍամսոնյանՖիդանը Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԺամը 2-ին պետք է «Օրրան» գային. գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը. «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգողԱնկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.amՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերըՏարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինՍուրեն Պապիկյանն ու Կատրին Վոտրեն բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը (տեսանյութ)Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի ՈւկրաինայինՓետրվարի 7-ից մինչ այսօր ընտրակաշառքի 125 վարույթ է նախաձեռնվել
Լավ լուրը. իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
«Փող տուր, խախտի». վարորդական իրավունքից զրկվածը կարող է 50 հազար վճարել և վերականգել 6 բալ (տեսանյութ)«Կխնդրեմ՝ կեղծ թեզ չդենք իմ բերանը», «կեղծիք տարածողը դուք եք». Թովմասյան-Ավանեսյան հակադարձումներ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Բացահայտվել է հանրային տրանսպորտում կատարված խnւլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակшլվել է (տեսանյութ)Իտալիան հետևում է Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին. Մելոնին՝ ՓաշինյանինՈւժգին երկրաշարժ և ավերածություններ է տեղի ունեցել ԻնդոնեզիայումՊայքար դաբաղի դեմ. Բերդավանում և Մառնեուլիում անցկացվել են հայ-վրացական համատեղ վարժանքներԻրանը և ԱՄՆ-ն միջուկային ծրագրի և պատժամիջոցների շուրջ բանակցությունները կսկսեն հունիսի 19-ին. Աբբաս ԱրաղչիԲացառապես սպանդանոցային և պաղեցված միս. Խստացվում են մանկապարտեզներում սննդի կազմակերպման պահանջները
Համացանցում տարածվող տեսանյութի տղամարդը Yandex տաքսու վարորդ է ու հաճախ է տարբեր վայրերում անակնկալ ծնկի գալիս ու աղոթում
ԱԽ քարտուղարը Save Armenia-ի անդամների հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգըԵթե Զելենսկին պատրաստ է լուրջ խոսել, նրան կարող են ընդունել Մոսկվայում. ՊեսկովԱրտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրները կարող են հանգեցնել ՀՀ տնտեսությունում եկամուտների նվազման. ԿԲԱյս տարվա երկրորդ եռամսյակում գնաճը թիրախից բարձր մակարդակում է՝ կազմելով 4.2%. ԿԲԱրաքսիա Սվաջյանը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքինՓոքր երկրների պաշտպանական նոր մոդելը. ինչո՞ւ այլևս չի գործում մեծ բանակների կրկնօրինակումը․ ԶաքարյանԱՄՆ-ն այսօր վերացրեց Հորմուզի նեղուցում իրանական նավերի շրջափակումըԶոհված կին զինծառայողների մարմինները պղծելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիսՎանաձորում այս «մաhшբեր» խողովակի վրայից են երեխաներն ընկել գետը. Մանրամասներ
Մահացել է բժիշկ Արտյոմ Ավանեսյանը
«Վաղը լինելու է ավելի վատ, քան՝ վաղը չէ մյուս օրը». իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ ՀովհաննիսյանԴատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ. հայց է ներկայացվել դատարանՈրտեղ ում են ընտրել․ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ թվերով. «Հետք»«Կառավարությունից մեկը թող գա, 22 օր մեքենայի մեջ քնի». Լարսում անելանելի վիճակում հայտնված վարորդներն ահազանգում են (տեսանյութ). Armat MediaՈւկրաինան շարունակում է Կրասնոդարում հարվածել Ռուսաստանի վառելիքային ենթակառուցվածքներինՀայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ ԶուրաբյանՔննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները․ «Ազատության»ԱՄՆ-ում կործանվել է հերթական ռազմական ինքնաթիռը«Էդքան թռած թուլա չենք, մենք փողոցի տղա ենք, լավ տղա ենք». շարունակում են բացահայտել ընտրակաշառքի դեպքերը (տեսանյութ)
ԼՂ-ից տեղահանված մոտ 2,970 ընտանիք Կառավարության աջակցությամբ գնել է բնակարան. փոխվարչապետ
Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց
Խողովակի վրայով անցնելիս փոքր երեխան ընկել է, մեծը ձեռքը տվել է, որ օգնի, սղացել է, լսել են՝ գետի միջից մի երեխա գոռացել է՝ մամա ջան, օգնեք. Վանաձորցիները՝ դեպքի մասին
734.000 մարդը շատ է 722.000 մարդուց, չէ՞, Վահագն Հովակիմյան, ձեր թվաբանությունը ի՞նչ է կարծում. Ռուբեն Մխիթարյան

Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am

Խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում ձեւավորված ադրբեջանական 3 անկլավներից 2-ը գտնվում էին երկրի հյուսիս-արեւելքում՝ ներկայիս Տավուշի մարզում (երրորդ անկլավին՝ հետագայում Տիգրանաշեն անվանակոչված Քյարքիին, անդրադարձել ենք նախորդ հոդվածում):  Այս մասին գրել է Hetq.am-ը։

Դրանցից մեկը, որը ներառում էր 2 գյուղ՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն, Իջեւանի շրջանի մեջ էր, իսկ մյուսը՝ Վերին Ոսկեպարը (ադրբեջաներեն աղավաղված անունը՝ Յուխարը Ասկիպարա), Իջեւանի ու Նոյեմբերյանի շրջանների միջեւ էր:

Այս հոդվածում կանդրադառնանք Վերին Ոսկեպարին: Սա Հայաստանի տարածքում առաջացած ամենամեծ անկլավն է, մակերեսը, ըստ Google Maps-ով չափումների, շուրջ 26 քկմ է:

Անունը

Վերին Ոսկեպարի պատմությունն անմիջական առնչություն ունի Ոսկեպարի եւ Ներքին Ոսկեպարի (ադրբեջաներեն աղավաղված ձեւը՝ Աշաղը Ասկիպարա) հետ: Երեք գյուղերն էլ կրում են հայկական պատմական Ոսկեպար բնակավայրի հետքերը:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր «Ոսկեպարի պատմական հուշարձանները» գրքում (2013 թ.) նշում է, որ ինչպես Ոսկեպար անվան սկզբնավորման ժամանակը, այնպես էլ միջնադարյան վկայություններ դրա մասին հայտնի չեն: Միաժամանակ նկատում է, որ Ոսկեպար անունը, վստահաբար, դարերի, գուցեեւ հազարամյակների վաղեմություն ունի եւ խորհրդանշում է արգասաբերություն, առատություն: Այս առումով հուշարձանագետը հիշատակում է «ոսկի» արմատով այլ բնակավայրեր Հայկական լեռնաշխարհում, մասնավորապես՝ ՀՀ տարածքում, օրինակ՝ Ոսկեվազ, Ոսկեհատ, Ոսկեվան եւ այլն:

Իսկ ահա ադրբեջանական աղբյուրներն ասում են, թե իբր Ասկիպարա/Էսկիպարա անունը գոյացել է «էսքի» բառից, որը թուրքերեն նշանակում է հին, եւ «փարա» բառից, որը նշանակում է հողամաս, մեկ այլ տարբերակով՝ գյուղ, բնակավայր, այսինքն ընդհանուր՝ հին գյուղ կամ բնակավայր:  

Գյուղի տեղափոխությունները. Հին Ոսկեպարից մինչեւ (Նոր) Ոսկեպար

Այն, որ Ոսկեպարը հին պատմություն ունեցող բնակավայր է, ապացուցում են գյուղում եւ դրա մերձակայքում առկա բազմաթիվ հուշարձանները: Ս. Կարապետյանը նշում է՝ հին գյուղատեղիների պահպանված հետքերը վկայում են, որ ներկայիս գյուղը ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով առնվազն 3 անգամ տեղափոխվել է համեմատաբար փոքր տարածության վրա:

Այսպես՝ վաղ միջնադարում Ոսկեպարը տարածված է եղել մինչ օրս կանգուն 7-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցու (տաճարի) շրջակայքում, իսկ միջնադարում՝ առնվազն 12-13-րդ դարերից մինչեւ 19-րդ դար, բնակավայրը գտնվում էր ներկայիս գյուղի դիմացի լանջին, այսինքն՝ եթե ներկա գյուղը Ոսկեպար (Ջողազ) գետի աջ ափին է, ապա հին գյուղը եղել է ձախ ափին: Այդ գյուղատեղին հայտնի է որպես Հին Ոսկեպար: Կյանքն այստեղ շարունակվել է մինչեւ 1860-ական թթ.:

Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում (1986 թ.) նշվում է, որ Հին Ոսկեպարում պահպանվել են կիսավեր մեծ եկեղեցի, բաղնիք, փլատակների տակ ծածկված շենքերի մնացորդներ: Ըստ այս աղբյուրի՝ հնագիտական պեղումների ժամանակ Հին Ոսկեպարում հայտնաբերվել են ոսկե, արծաթե, պղնձե զարդեր, անոթներ, երկաթե խոփ եւ այլն: Իսկ ահա 2013-ին լույս տեսած «Ոսկեպարի պատմական հուշարձանները» գրքում հուշարձանագետ Սամել Կարապետյանը նշում է, որ Հին Ոսկեպարում բնակելի շինությունների հետքերը հազիվ են նշմարվում, իսկ ծխական եկեղեցին, որը 1890-ականներին արդեն կիսավեր էր, հետագայում այնպես է քայքայվել, որ տեղն անգամ մոռացվել է: Փոխարենը պահպանվել է Հին Ոսկեպարի գերեզմանոցը: Ըստ Ս. Կարապետյանի՝ այս հնավայրում պահպանված մի քանի խաչքարերն ու դրանց բեկորները, ինչպես նաեւ մեծ թվով անմշակ սալատապաններն ու մինչեւ 19-րդ դարի սկզբներին վերաբերող տապանաքարերը հուշում են, որ Հին Ոսկեպարի գերեզմանոցում անընդմեջ թաղումներ են իրականացվել 12-19-րդ դարերում:

Ժամանակի ընթացքում հին գյուղը մասամբ կրկին տեղափոխվել է ու նորից մոտեցել 7-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցուն. խոսքը գյուղի ներկա տեղանքի մասին է, որի ծայրամասից մինչեւ եկեղեցի մոտ 400 մ է: Հին Ոսկեպարը վերջնական փոխադրվել է 1860-ականներին: Պատճառն, ըստ պատմական աղբյուրի, եղել է այնտեղի օդի վատ որակը: Ընդ որում՝ 19-րդ դարավերջին արձանագրվել է նաեւ ներկայիս Ոսկեպար գյուղի ոչ բարենպաստ օդն ու կլիման:

Ներկայիս Ոսկեպար գյուղը Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում հիշատակվում է հայկական ու ադրբեջանական (աղավաղված) անուններով՝ Ոսկեպառ, Ոսկեպատ, Ոսկեպարիսպ, Նոր Ոսկեպար, Աքսիպարա, Աղզիբարա, Աքսիբարա (Հայկական), Հայկական Ախսիբարա:

Հայկական հետքը Վերին Ոսկեպարում

Վերին Ոսկեպար գյուղատեղին Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» (2004 թ.) եւ «Ոսկեպարի պատմական հուշարձանները» (2013 թ.) գրքերում, ինչպես նաեւ այլ աղբյուրներում հիշատակվում է նաեւ Հին Ոսկեպար անունով, սակայն կարող ենք պնդել, որ Վերին/Հին Ոսկեպար գյուղատեղին կապ չունի վերը հիշատակված Հին Ոսկեպարի հետ, քանի որ դրանց միջեւ հեռավորությունն ուղիղ գծով 1,5-2 կմ է, եւ աղբյուրներում այս գյուղերի մասին նկարագրությունները տարբեր են:

«Ոսկեպարի պատմական հուշարձանները» գրքում հուշարձանագետը նշում է, որ Վերին Ոսկեպարը հայաթափվել է 1720-ականներին (իսկ ահա Հին Ոսկեպարը, ինչպես վերեւում ասվեց, վերջնականապես տեղափոխվել է 1860-ականներին): Այդուհանդերձ, հայկական հետքը Վերին Ոսկեպարում եւս խոսուն է:

Այստեղ գտնվում է միջնադարյան եւ ուշմիջնադարյան խաչքարերով ու տապանաքարերով հայկական գերեզմանոց, որի հարեւանությամբ 19-րդ դարի վերջին նստակեցության է անցել ու բնավորվել թյուրքական ցեղերից մեկը (1914-ին, ըստ «Կովկասյան օրացույցի», այս թուրքերի (այն ժամանակ «ադրբեջանցի» էթնոնիմ չկար, տեղի մուսուլմանները հայտնի էին որպես կովկասյան թուրքեր կամ կովկասյան թաթարներ) թիվը հասել է 320-ի): Ըստ Ս. Կարապետյանի՝ թյուրքական ցեղը ժամանակի ընթացքում որպես շինանյութ է գործածել հայկական գերեզմանոցի հուշարձանների մեծագույն մասը եւ գրեթե ամբողջությամբ սպառել վերգետնյա կոթողային հուշարձանները: Հուշարձանագետը փաստել է, որ գերեզմանոցից հափշտակված ու բեկորների վերածված մի քանի խաչքարեր կարելի է տեսնել հատկապես խորհրդային տարիներին կառուցապատված Վերին Ոսկեպարի բնակելի տների պատերի մեջ, իսկ բուն գերեզմանոցում պահպանվել է ուշ միջնադարին վերաբերող կենցաղային թեմաներով պատկերաքանդակով ընդամենը մի տապանաքար:

Վերին Ոսկեպարի հուշարձաններից է Ոսկեպար գետի վտակներից մեկի վրա գտնվող կամրջակը, որի կառուցվածքային առանձնահատկությունները, ըստ Ս. Կարապետյանի, բնորոշ են ուշ միջնադարին, բայց չի բացառվում, որ այն կառուցված լինի 12-13-րդ դարերում: Ոսկեպար գետի վրա կա ավելի մեծ կամուրջ (բարձրությունը՝ 7,7 մ), որը Կարապետյանն անվանում է Ոսկեպարի հին կամուրջ եւ նշում, որ իր առանձնահատուկություններով այն բնորոշ է 13-րդ դարին: Իսկ ահա Ոսկեպարի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, որը Կառավարությունը հաստատել է 2004-ին, այս կառույցը կոչվում է «Ջորու» կամուրջ (ըստ Ս. Կարապետյանի՝ այն նախատեսված է եղել միայն հետիոտնի ու հեծյալի համար) ու թվագրված է 8-րդ դարով:

Այս կամրջից մոտ 2 կմ հարավ է գտնվում Կալապանի եկեղեցին, որը ոսկեպարցիներն անվանում են Կլապաններ: Եկեղեցու հարեւանությամբ կան գերեզմանոցի ավերակներ եւ միջնադարյան գյուղատեղի, սակայն քիչ թե շատ պահպանվածը եկեղեցին է, որը Ս. Կարապետյանը թվագրում է 13-րդ դարով:

Այդուհանդերձ, Վերին Ոսկեպարի՝ հանրությանը ամենահայտնի հուշարձանը, թերեւս, բերդ-աշտարակն է (դիտակետ-աշտարակ), որը գտնվում է Ոսկեպար գետի ձախ ափին: Ըստ Ս. Կարապետյանի՝ սա մոտ 10 մ բարձրությամբ քառահարկ շինություն է, որի հարկերից մեկը նկուղային է, մյուսները՝ վերգետնյա:

Հուշարձանագետը կարծիք է հայտնել, որ բերդ-աշտարակը կառուցվել է 13-րդ դարում եւ պատկանել է հայ քաղկեդոնականության հետեւորդ իշխանի:

Ինչպես են կովկասյան թուրքերը հաստատվել Վերին Ոսկեպարում  

Ինչպես վերեւում ասվեց, ըստ Ս. Կարապետյանի, 1720-ականներին հայաթափված Վերին Ոսկեպարում 19-րդ դարի վերջին նստակեցության է անցել ու բնավորվել թյուրքական ցեղերից մեկը: Վերջինիս ներկայացուցիչները եղել են խաշնարածներ՝ հովիվներ: Եկվորների գերեզմանոցը պահպանվել է Վերին Ոսկեպարի արեւելյան հատվածում: Հուշարձանագետը շեշտում է, որ այս գերեզմանոցում արաբերեն ու արաբատառ թուրքերենով (այն ժամանակ կովկասյան թուրքերը չունեին սեփական այբուբենը) արձանագրված ամենահին տապանաքարերը վերաբերում են 1880-ականներին (այլ կերպ ասած՝ գերեզմանոցի առաջացումը խաշնարածների՝ տեղանքում նստակյաց դառնալու վկայություն է):

Կարապետյանը նշում է նաեւ, որ, ի տարբերություն Ադրբեջանի տարածքից բռնագաղթի ենթարկված տասնյակ հազարավոր հայերի՝ իրենց հայրենի բնակավայրերում մնացած գերեզմանոցների, որոնք անցած տարիների ընթացքում համատարած ու ծրագրված ոչնչացվել են ադրբեջանցիների կողմից, այստեղ՝ Վերին Ոսկեպարում, կովկասյան թուրքերի գերեզմանոցն անաղարտ է մնացել:

Պատմական աղբյուրների համադրությամբ ներկայացնում ենք Ոսկեպար (հայկական), Վերին Ոսկեպար (Յուխարը Ասկիպարա, ադրբեջանական) եւ Ներքին Ոսկեպար (Աշաղը Ասկիպարա, ադրբեջանական) գյուղերի բնակչության թվաքանակները:

Տարածքային ենթակայությունը

Ռուսական կայսրության օրոք թե՛ Ոսկեպար հայկական գյուղը, թե՛ կովկասյան թուրքերով (ադրբեջանցիներով) բնակեցված Վերին ու Ներքին Ոսկեպար գյուղերը մտնում էին Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի մեջ: 1917 թ. «Կովկասյան օրացույցում», որի տվյալները վերաբերում են 1916-ին, հայկական Ոսկեպարը նշվում է այս գավառի Կոթի (Կոթքենդ) գյուղական համայնքի կազմում, իսկ ադրբեջանական բնակավայրերը, ի թիվս այլ թուրքաբնակ գյուղերի՝ Ասկիբարա (Ոսկեպարի աղավաղված ձեւն է) գյուղական համայնքի մեջ:

Ռուսական կայսրության անկումից հետո Ղազախի գավառը բաժանվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Հայկական մասում ձեւավորվեց Դիլիջանի գավառը (1921-1922 թթ. կոչվում էր Իջեւանի գավառ): Երկու երկրների խորհրդայնացումից հետո հողային վեճերը հայկական ու ադրբեջանական բնակավայրերի միջեւ տարածված երեւույթ էին:

Ինչպես նշել ենք Արծվաշենի մասին հոդվածում, հայկական պատմական այս գյուղը 1920-ականների վերջին Հայաստանի անբաժան մասից վերածվել էր էքսկլավի, քանի որ Խորհրդային Հայաստանի ղեկավարների անհետեւողական քաղաքականության պատճառով գյուղի շուրջը գտնվող հողերը հանձնվել էին Ադրբեջանին, ինչի հետեւանքով Արծվաշենը կտրվել էր բուն Հայաստանից, ավելի կոնկրետ՝ Դիլիջանի գավառից: Այս ամենն իրականություն էր դարձել այն որոշումների հետեւանքով, որոնք 1923-1929 թթ. կայացրել էին Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեի (Անդրկենտգործկոմ) կազմում գտնվող գավառների հողային վեճերը լուծող հանձնաժողովն ու Անդրկենտգործկոմի նախագահությունը (1922-1936 թթ. Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը միավորված էին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) մեջ, որի իշխանության բարձագույն մարմինը Անդրկենտգործկոմն էր):

Եվ ինչպես Արծվաշենն արհեստականորեն կտրվեց Հայաստանից, այնպես էլ Հայաստանի տարածքում արհեստականորեն ձեւավորվեցին ադրբեջանական անկլավներ, որոնք, շեշտենք, ոչ պատահականորեն հենց այն ճանապարհների վրա էին, որոնք կենսական նշանակություն ունեին Հայաստանի համար: Օրինակ՝ Քյարքի (Տիգրանաշեն) անկլավն առաջացավ Երեւանն ու Արարատյան դաշտը երկրի հարավին, մասնավորապես՝ Զանգեզուր-Սյունիքին կապող մայրուղու վրա, մյուս երկու անկլավներն էլ ձեւավորվեցին Երեւանից Իջեւանով դեպի Վրաստան ու Ադրբեջան գնացող մայրուղիների վրա կամ հարեւանությամբ: Հարց է առաջանում՝ ինչու՞ կարեւոր ճանապարհները «վերահսկող» հենց այս գյուղերը դարձան անկլավներ, եթե Հայաստանում կային ադրբեջանցիներով բնակեցված այլ՝ ռազմավարական դիրք չունեցող գյուղեր:

Այդուհանդերձ, ինչպես 2021-ի մայիսին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների այն ժամանակվա պաշտպան Արման Թաթոյանը, Դիլիջանի գավառին պատկանող Վերին Ոսկեպար, Սոֆուլու եւ Բարխուդարլու գյուղերը (այսինքն՝ ավելի ուշ անկլավային դարձած ադրբեջանական բնակավայրերը – հեղ.)՝ ընդհանուր 3104 դեսյատին կամ 3383 հեկտար տարածքով, Անդրկենտգործկոմի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19-20-ի որոշմամբ հանձնվել էին Դիլիջանի գավառին: Իսկ թե ինչպես են նման որոշումից հետո այդ գյուղերը վերածվել անկլավների, եւ արդյոք այդ գործընթացի հիմքում կա իրավական ուժ ունեցող որեւէ փաստաթուղթ, պարզ չէ:

Փաստն այն է, որ 1926-1928 թթ. խորհրդային քարտեզներում Հայաստանի տարածքում անկլավներ չեն արձանագրվել, իսկ ահա 1939 թ. քարտեզում կարող ենք տեսնել թե՛ էքսկլավ դարձած Արծվաշենը, թե՛ անկալվների վերածված Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն:

Այսպիսով՝ խորհրդային տարիներին Վերին Ոսկեպարը (Յուխարը Ասկիպարա) մտցվել է ադրբեջանական Ղազախի շրջանի մեջ, որի կազմում էր նաեւ անկլավի կարգավիճակ չունեցող Ներքին Ոսկեպարը (Աշաղը Ասկիպարա): Այս երկուսի միջեւ «սեղմված» էր հայկական Ոսկեպար գյուղը, որը մտնում էր 1937-ին ստեղծված Նոյեմբերյանի շրջանի մեջ:

1992-ի հունիսին Վերին Ոսկեպարն՝ ամբողջությամբ, իսկ Ներքին Ոսկեպարը մասամբ անցել են հայկական ուժերի վերահսկողության տակ: 32 տարի անց՝ 2024-ի գարնանը, Ոսկեպար-Ներքին Ոսկեպար հատվածում տեղի ունեցած սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Ներքին Ոսկեպարի մի մասը (գյուղի նախկին բնակելի հատվածը, որը վերածվել էր չեզոք գոտու) անցել է ադրբեջանական վերահսկողության տակ:

Վերին Ոսկեպարը՝ Ոսկեպարի կազմում  

Վերին Ոսկեպարը, ինչպես եւ 2024-ի գարնանն իրականացված սահմանազատման ու սահմանագծման հետեւանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա (Ներքին Ոսկեպար), Խեյրիմլի եւ Ղզլ Հաջիլի գյուղերը ներկայացված չեն Ադրբեջանի Հանրապետության համայնքների ցանկում նշված բնակավայրերի մեջ: Փոխարենը այդ ցանկում կարող ենք տեսնել սրանց հարեւան գյուղերը (Աբասբեյլի, Ալփոուտ, Ֆերեհլի, Ղուշչի Այրում, Մեզեմ), որոնք ներառված են Ալփոուտ համայնքի մեջ:

1995 թ. ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում հայկական Ոսկեպար գյուղը ներառվել է Տավուշի մարզի մեջ՝ դառնալով առանձին համայնք (Նոյեմբերյանի, Իջեւանի ու Շամշադինի շրջանները լուծարվել են): Իսկ ահա 2009-ի հոկտեմբերին կատարված լրացումներով Ոսկեպար համայնքի մեջ է ներառվել նաեւ Ասկիպար գյուղը (խոսքը Վերին Ոսկեպարի մասին է): 7 տարի անց՝ 2016-ի հունիսին, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը խոշորացվել է՝ «կլանելով» մի շարք ավելի փոքր համայնքներ, այդ թվում՝ Ոսկեպարը: Ընդ որում՝ խոշորացումից հետո, ի տարբերություն Ոսկեպարի, Վերին Ոսկեպարն (Ասկիպար) այլեւս չի նշվել որպես Նոյեմբերյան համայնքի բնակավայր:

2011 թ. ՀՀ մարդահամարի համաձայն՝ Ոսկեպար համայնքի մշտական բնակչության թիվը եղել է 818, առկա բնակչությանը՝ 719: Նշվածներից բոլորը եղել են Ոսկեպար գյուղի բնակիչներ, իսկ Վերին Ոսկեպարում արձանագրվել է 0 բնակիչ:

Հատկանշական է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի քարտեզում Վերին Ոսկեպարի տարածքը ներկայացված է իբրեւ մեկ ամբողջական հողամաս եւ հողակտորների բաժանված չէ, սակայն, ի տարբերություն, հարեւան հողամասերի, այս մեկը չունի կադաստրի ենթատարածքային կոդ (ենթադրաբար, դա պետք է լիներ Ոսկեպարի կոդը, իսկ ընդհանրապես Վերին Ոսկեպարի միասնական հողամասը շրջապատված է Ոսկեպարի, Բաղանիսի, Ջուջեւանի ու Կիրանցի հողերով):

Տես նաև՝

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Առաջին լուսանկարում՝ Վերին Ոսկեպարի անտառները (gardmanahay/commons.wikimedia.org)

Լուսանկարները՝ «Ոսկեպարի պատմական հուշարձանները» գրքից, համացանցի բաց աղբյուրներից