Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ»
Արագածոտնի մարզի առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը Aravot.am-ին հայտնել է, որ անձնապես, ոչ ի պաշտոնե, փորձել է մանրամասներ պարզել Օրգով համայնքի 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով եւ պարզել է, որ երեխան թմրանյութը ձեռք է բերել անձամբ, տելեգրամյան ալիքից:
«Ինձ ասացին, որ երեխան հեռախոսով տելեգրամյան ինչ-որ ալիքից ինքն է առել, էքսկուրսիան դրա հետ կապ չունի»,–ասել է նա։