Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆրանսիայի Էվիան քաղաքում ընթացող Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
«Մենք քննարկեցինք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները, անհրաժեշտությունը՝ շարունակելու մեր աջակցությունը Ուկրաինային, նրա զինված ուժերին և ուկրաինական ԶՈՒ-ի ձմռան նախապատրաստվածությանը»,-գրել է ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի նախագահը նաև հավելել է, որ հանդիպմանը քննարկվել են Եվրոպական միության և Միացյալ Թագավորության երկկողմ հարաբերությունները։