Կազանում կանցկացվի ՌԴ–ԱՍԵԱՆ գագաթնաժողովը. մանրամասներ
Կազանում հունիսի 17-18-ը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ գագաթնաժողովը անցկացվում է երկկողմ հարաբերությունների 35-ամյակի շրջանակում։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ մասնակից երկրների առաջնորդները կքննարկեն ռազմավարական գործընկերությունը և կուրվագծեն համագործակցության նոր ոլորտները։