Նիկոլ Փաշինյանը քաղաքական փակուղու մեջ է. Strategic Culture
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանից հեռանալու քաղաքականությունը չի տվել սպասվող օգուտները և առաջնորդին մղել է քաղաքական փակուղի, գրում է Strategic Culture-ը։
«Փաշինյանը զգալի քաղաքական կապիտալ է ներդրել ԵՄ-ի և այլ եվրաատլանտյան կառույցների հետ կապերի ամրապնդման գործում։ Ենթադրվում էր, որ Արևմուտքն աստիճանաբար կփոխարինի Ռուսաստանին որպես Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկեր։ Սակայն Փաշինյանը հայտնվեց տհաճ իրականության առջև. Հայաստանի Մոսկվայից հեռանալը չի տվել սպասվող ռազմավարական օգուտները, մինչդեռ Արևմուտքի հետ մերձեցումը չի հանգեցրել անվտանգության կոնկրետ երաշխիքների», - նշում է հրատարակությունը։
Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակում ժամանակը աշխատում է Հայաստանի վարչապետի դեմ, և Երևանի ազգային շահերը փաստացի դարձել են սխալ ուղղության պատանդ։
«Հայաստանը մտնում է քաղաքական անորոշության շրջան։ Վարչապետը դեռևս պահպանում է իշխանությունը, բայց նրա մանևրելու տարածքը արագորեն նեղանում է։ Վերջիվերջո, Փաշինյանը հայտնվել է դիլեմայի մեջ, որը մեծապես ստեղծվել է իր սեփական քաղաքական ընտրությունների պատճառով։ Եվ որքան երկար նա մնա այս փակուղում, այնքան ավելի դժվար կդառնա պահպանել Հայաստանի ռազմավարական շահերը», - նշվում է հոդվածում: