Հրաձգություն ԱՄՆ-ի Դելավեր նահանգի հիվանդանոցներից մեկում. կան վիրավորներ
Դելավեր նահանգի Ուիլմինգտոն քաղաքի իշխանությունները հայտնել են քաղաքային հիվանդանոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու վիրավորի մասին։
«Ոստիկանությունն այս պահին հայտնաբերել է հրազենային վերքերով երկու մարդու», - Facebook-ում հայտարարել են քաղաքային պաշտոնյաները:
Հիվանդանոց մուտքը սահմանափակված է: Ոստիկանությունը, ըստ տեղեկությունների, խնդրում է բնակիչներին խուսափել տարածքից:
Ինչպես հաղորդում է ABC-ն՝ հղում անելով աղբյուրներին, կասկածյալի որոնումները շարունակվում են։