NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Քաղաքականություն

Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց

Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում: Այս մասին գրել է Սուրեն Սուրենյանցը։

«Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որով վարչապետի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվում է առավելագույնը ութ տարով՝ երկու ժամկետ։ Այս որոշումը հատկապես ուշագրավ է, քանի որ խոսքը խորհրդարանական կառավարման համակարգի մասին է։ Ի տարբերություն նախագահական հանրապետությունների, որտեղ պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը վաղուց դարձել է ժողովրդավարական ստանդարտ, խորհրդարանական երկրների մեծ մասում նման ինստիտուտ չի գործում։

Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում և եվրոպական այլ ժողովրդավարություններում վարչապետը կարող է պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ վայելում է խորհրդարանական մեծամասնության վստահությունը։ Այդ մոտեցման հիմքում այն տրամաբանությունն է, որ խորհրդարանը, բազմակուսակցական համակարգը, քաղաքական մրցակցությունն ու հակակշիռների մեխանիզմները բավարար են իշխանության գերկենտրոնացումը կանխելու համար։

Սակայն Հունգարիայի որոշումը վկայում է, որ 21-րդ դարում ավտորիտարիզմը կարող է ձևավորվել ոչ միայն սահմանադրությունների խախտման կամ ընտրությունների վերացման, այլև ընտրական ընթացակարգերի ֆորմալ պահպանման պայմաններում։ Երբ նույն քաղաքական ուժը կամ առաջնորդը երկար տարիներ վերահսկում են պետական համակարգը, աստիճանաբար թուլանում են քաղաքական մրցակցությունը, ինստիտուցիոնալ հակակշիռներն ու իշխանության փոփոխելիության մշակույթը։

Հենց այս պատճառով Հունգարիայի նոր որոշումը կարելի է դիտարկել որպես ժողովրդավարության ինստիտուցիոնալ ինքնապաշտպանության միջոց, որը նպատակ ունի կանխել մեկ անձի կամ մեկ քաղաքական խմբի չափազանց երկարատև գերիշխանությունը՝ նույնիսկ ընտրական լեգիտիմության պայմաններում(սակայն միայն ժամկետների սահմանափակումը բավարար չէ, ավելի կարևոր են՝ անկախ դատարանները, ազատ մեդիան, իրական քաղաքական մրցակցությունը, իշխանության փոփոխելիության մշակույթը)։ Հայաստանի քաղաքական զարգացումները, ցավոք, շարժվում են հակառակ ուղղությամբ։ Վերջին տարիներին Հայաստանում հետևողականորեն թուլացել են ժողովրդավարական հակակշիռները։

Խորհրդարանը գործնականում հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «կրնկի» տակ, դատական և իրավապահ համակարգերը դարձել են իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործիքներ, քաղաքական դաշտում ստեղծվել է անտագոնիստական միջավայր: Իշխանությունն ավելի ու ավելի հաճախ նույնացվում է պետության հետ, իսկ քաղաքական ընդդիմախոսները ներկայացվում են որպես սպառնալիք։

Սա այն ճանապարհն է, որով ձևավորվում է կայուն ավտորիտարիզմ՝ առանց բացահայտ բռնապետության։ Ժողովրդավարական ինստիտուտները պահպանվում են ձևով, սակայն աստիճանաբար զրկվում են բովանդակությունից։ Հայաստանում շարունակվում է իշխանության կենտրոնացման և անձնիշխանության ամրապնդման գործընթացը։ Հայաստանը կայուն ավտորիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է»,-գրել է նա։