Մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ով
2026 թվականի մայիսին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 9․0 °C, որը նորմայից ցածր է 1․0°C-ով։
Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 70․4 մմ կամ նորմայի 88.5 %-ը։
Մայիս ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 9-ին Գավառում՝ -3․2 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը մայիսի 28-ին՝ Մեղրիում՝ 33․5 °C։
Մայիսի առաջին տասնօրյակին օդի ջերմաստիճանը մոտ էր նորմային, իսկ երկրորդ և երրորդ տասնօրյակներին օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից միջինը 1 աստիճանով։
Մայիսը համարվում է ամենատեղումնառատ ամիսը Հայաստանում։ Ամսական տեղումների զգալի մասը դիտվել է մայիսի երկրորդ և երրորդ տասնօրյակներին։ Առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ⛈️՝ մայիսի 4-ին, 6-ին, 13-ին, 22-ին և 29-ին։ Ստեփանավանում մայիսի 4-ին գրանցված կարկտի տրամագիծը կազմել է 14 մմ