Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացան հունիսի 7-ին՝ լայնածավալ, համակարգային և փաստաթղթերով հաստատված կեղծիքների պայմաններում։

Այս ընտրությունների նպատակը պարզապես ժողովրդի ներկայացուցիչներին կամ երկրի ապագա կողմնորոշումը որոշելը չէր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիովին գիտակցում էր, որ դրանց արդյունքից է կախված՝ կշարունակի՞ ինքը ևս հինգ տարի միանձնյա ղեկավարել երկիրը, թե՞ կենթարկվի քրեական պատասխանատվության՝ Սահմանադրությունն ու հարյուրավոր օրենքներ խախտելու համար։

Ընտրակեղծիքներն սկսվել էին դեռևս քվեարկության օրվանից շատ առաջ: Ընտրություններին նախորդող ամիսներին կիրառված մի շարք դրակոնյան միջոցառումների շրջանակներում Փաշինյանը հրամայեց ձերբակալել ընդդիմության հարյուրավոր կողմնակիցների՝ նրանց մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ: Այդուհանդերձ, ձերբակալվածներից ոչ մեկը մինչ այժմ չի դատվել կամ մեղավոր չի ճանաչվել: Ավելին, առանց որևէ իրավական հիմքի, նա հրամայեց ձերբակալել ընդդիմության մի քանի պատգամավորության թեկնածուների՝ նպատակ ունենալով տապալել նրանց նախընտրական քարոզարշավը և վախեցնել նրանց կողմնակիցներին: Փաշինյանը նաև խախտեց օրենսդրական պահանջը, ըստ որի՝ խորհրդարանի պատգամավորության թեկնածուին ձերբակալելու համար անհրաժեշտ էր նախապես ստանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը: Բացի այդ, նա արգելեց ընդդիմադիր առաջնորդներ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և Նարեկ Կարապետյանին կարճատև ուղևորություններով լքել երկիրը՝ կրկին առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջվող համաձայնության:

Փաշինյանը հրամայեց ձերբակալել հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանին հենց այն օրը, երբ վերջինս հայտնեց իր աջակցությունը Հայ առաքելական եկեղեցուն: Ամիսներ շարունակ նախնական կալանքի վայրում՝ ծանր պայմաններում գտնվելուց հետո, Կարապետյանը տեղափոխվեց տնային կալանքի: Այս քայլով Փաշինյանը փաստացի զրկեց քաղաքական խոշոր ընդդիմախոսին ընտրություններից առաջ իր կուսակցության օգտին քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից:

Ընտրություններին նախորդող շաբաթների ընթացքում Փաշինյանը շրջեց ողջ երկրով՝ իր քաղաքական քարոզարշավի համար անօրինաբար օգտագործելով պետական հսկայական ռեսուրսները։ Նրան ուղեկցում էին կառավարության նախարարներ և խորհրդարանի ղեկավարներ, որոնք չարաշահում էին իրենց պաշտոնական դիրքերը՝ առանց արձակուրդ գնալու։

Հակառակ ընտրական օրենսդրությանը՝ կառավարությունը հարյուրավոր դպրոցականների և ուսուցիչների ստիպեց դասաժամերին մասնակցել Փաշինյանի քարոզարշավի հանրահավաքներին՝ զանգվածային հանրային աջակցության պատրանք ստեղծելու նպաակով։ Նման պարտադիր ներկայության ենթարկվեցին նաև պետական աշխատողները:

Ընտրողների ցուցակների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր 2.5 միլիոն գրանցված ընտրողների մասին՝ առավելագույնը երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում: Այս ցուցակներում ներառված էին մեծ թվով 18 տարեկանից փոքր երեխաներ և հարյուր հազարավոր հայեր, որոնք տարիներ առաջ արտագաղթել էին, սակայն նրանց անունները շարունակում էին մնալ ընտրողների ցուցակներում: Այս անհամապատասխանությունը լայն հնարավորություն էր ստեղծում ընտրակեղծիքների համար, քանի որ կառավարությունը կարող էր քվեարկել բացակա քաղաքացիների փոխարեն: Արդարև, մի շարք ընտրողներ, ժամանելով ընտրատեղամասեր, պարզել էին, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկն արդեն քվեարկել է:

Լրացուցիչ ընտրակեղծիքներ տեղի ունեցան, երբ իշխանությունները մեծ թվով զինվորների բերեցին ընտրատեղամասեր և հրահանգեցին նրանց քվեարկել վարչապետի կուսակցության օգտին: Այս զինվորները բազմակի քվեարկություն իրականացրեցին՝ տեղաշարժվելով մի քանի ընտրատեղամասերով՝ մարտավարություն, որը հայտնի է որպես «կարուսելային քվեարկություն»:

Իշխանությունները խոչընդոտներ ստեղծեցին նաև Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք արտերկրից հատուկ եկել էին քվեարկությանը մասնակցելու նպատակով։ Ժամանելուն պես նրանցից շատերին անմիջապես ուղարկեցին 25-օրյա զինվորական հավաքների՝ այդպիսով զրկելով նրանց ընտրական իրավունքից։

Զարմանալիորեն հունիսի 7-ին դեռևս քվեարկության արդյունքների փոքր մասը հաշվելուց հետո Փաշինյանը շտապեց հայտարարել, թե իր կուսակցությունը ստացել է մեծամասնություն՝ այդպիսով ճնշում գործադրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա՝ իրեն հաղթող հռչակելու համար։

Հունիսի 8-ի նախնական հաշվարկից հետո լուրջ անհամապատասխանություններ ի հայտ եկան ընտրատեղամասերում արձանագրված ձայների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընդհանուր թվերի միջև։ Ընդդիմադիր կուսակցությունների օգտին տրված հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ձայներ պակաս էին հաշվարկվել։ Բոլոր երեք խոշոր ընդդիմադիր կուսակցությունները մերժեցին արդյունքները՝ դրանք որակելով կեղծված, և պահանջեցին նոր ընտրություններ ու դիմեցին Սահմանադրական դատարան։ Սակայն նոր ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կբերեին նույն արդյունքը՝ կիրառված նույն կեղծ մեթոդների պատճառով։ Ավելին, Սահմանադրական դատարանի բոլոր անդամները նշանակվել են Փաշինյանի խորհրդարանական գործընկերների կողմից, ինչն արդյունքների չեղարկումը գրեթե անհնարին է դարձնում։

Հունիսի 14-ին՝ ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ անց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց վերջնական արդյունքները։ Չնայած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած փաստաթղթերին, որոնք ցույց էին տալիս բազմաթիվ չհաշվարկված ձայներ, Հանձնաժողովը պնդեց, որ կուսակցությանը մի քանի ձայն է պակասել 4%-ի շեմը հաղթահարելու համար։ Արդյունքում հայտարարվեց, որ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49.75%-ը՝ ապահովելով 64 խորհրդարանական մանդատ, «Հզոր Հայաստան» կուսակցությունը՝ 23.27%՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան դաշինքը»՝ 9.9%՝ 12 մանդատ։ Փաշինյանի կուսակցությունը ապահովեց խորհրդարանի մանդատների մոտ 60%-ը, չնայած ստացված հանրային ձայների միայն 49%-ին, քանի որ մնացած 15 կուսակցությունները չհաղթահարեցին 4%-ի շեմը, և նրանց ձայները վերաբաշխվեցին՝ հիմնականում ի նպաստ Փաշինյանի կուսակցության։

Այնուամենայնիվ, Փաշինյանի կուսակցությանը չհաջողվեց ապահովել անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի պահանջած նոր Սահմանադրությունն ընդունելու համար։ Հետևաբար, Ադրբեջանը կհրաժարվի ստորագրել Փաշինյանի կողմից լայնորեն գովաբանված Խաղաղության պայմանագիրը։ Այս արդյունքը Փաշինյանին դնում է խիստ անհարմար դրության մեջ, քանի որ նա քարոզարշավ էր վարում խաղաղության խոստման հիման վրա՝ միաժամանակ ընդդիմությանը մեղադրելով «պատերազմի կուսակցություններ» լինելու մեջ։

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում ծավալվել են լայնածավալ քննարկումներ այն մասին, թե արդյոք ընդդիմադիր կուսակցությունները պետք է վերցնեն իրենց մանդատները կեղծված խորհրդարանում, թե՞ հրաժարվեն դրանցից և բոյկոտեն։ Երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Առաջիկայում նրանք կհայտարարեն իրենց որոշման մասին։

Անկախ նրանից, թե ընդդիմադիր կուսակցությունները կորոշեն վերցնել մանդատները, թե ոչ, նրանք պետք է ձեռնարկեն հետևյալ երկու կարևոր քայլերը․

1․ Միավորել բոլոր ընդդիմադիր ուժերին և համատեղ կոչ անել հարյուր հազարավոր հայերի՝ ողողել Երևանի և այլ քաղաքների փողոցները՝ մասնակցելու անընդմեջ բողոքի ցույցերի մինչև Փաշինյանի հրաժարականը։

2․ Ձևավորել «ստվերային կաբինետ»՝ընդդիմադիր քաղաքական գործիչներին նշանակելով ոչ պաշտոնական նախարարական պաշտոններում։ Այս կառույցը կղեկավարի Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթացը և կնախապատրաստի իշխանության սահուն փոխանցումը նրա հեռացումից հետո։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com