Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիական Էվիան քաղաքում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ բարձր է գնահատել «Պակիստանի և Կատարի մեր գործընկերների» դերը՝ շնորհակալություն հայտնելով նաև Պարսից ծոցի երկրներին, դրանց թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններին, հաղորդում է Al Jazeera-ն։
Նա առանձնահատուկ հիշատակել է Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ հայտարարելով. «ԱՄԷ-ի Մուհամմեդը անհավանական ռազմիկ է»։
Ըստ նրա՝ ինքը լսել է լայնամասշտաբ ավիահարվածների մասին և հավելել է. «Նրանք ռումբեր էին նետում… Ես հարցրեցի. «Այդ ո՞վ է, գրողը տանի, այսքան շատ ռումբ նետում»։ Դա Արաբական Միացյալ Էմիրություններն էր»։
Թրամփը հայտարարել է նաև, որ Պարսից ծոցի երկրները մասնակցելու են այսպես կոչված «ոչ միջուկային հարցերի» կարգավորման գործընթացին, ներառյալ Իրանի հրթիռային ծրագիրը և «նրա դաշնակիցների ու պրոքսի խմբավորումների գործունեությունը»։