ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1
ԱԱ-2026-ի խմբային փուլի K խմբի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը ոչ-ոքի (1:1) ավարտեց հանդիպումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու հետ։
Այս խաղից հետո Պորտուգալիան ու Կոնգոյի ԴՀ-ն վաստակեցին մեկական միավոր և զբաղեցնում են K խմբի մրցաշարային աղյուսակի առաջին ու երկրորդ հորիզոնականները։
Երկրորդ տուրում՝ հունիսի 23-ին, պորտուգալացիները կմրցեն Ուզբեկստանի, իսկ կոնգոլեզցիները հունիսի 24-ին կհանդիպեն Կոլումբիայի հետ։