Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. Մակրոն
Մամուլ

Փաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխեն

«Հրապարակ» թերթը գրում է․

ԲՀԿ-ի ձայները գողանալուց եւ խորհրդարանում 3/5 ձայներ ապահովելուց հետո էլ, ինչպես հայտնի է, «Քաղպայմանագիրը» չունի սահմանադրական մեծամասնություն եւ չի կարող այս թվակազմով հաջորդ խորհրդարանում սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշում կայացնել։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը պարտավորություն է ստանձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առջեւ՝ կատարել իր տնային առաջադրանքը, այն է՝ փոխել Սահմանադրությունը, մասնավորապես, նախաբանից հեռացնել Անկախության հռչակագիրը, ուստի, ընտրությունների թանաքը չչորացած, սկսել է առաջին քայլերը։ Բանն այն է, որ իշխող թիմում մտադիր են 300 հազար քաղաքացիների ստորագրություն հավաքել եւ նախագիծը մեխանիկորեն դնել հանրաքվեի։ Բնականաբար, դժվար թե 300 հազար մարդ ստորագրի Ալիեւի երազած Սահմանադրության համար, սակայն հաշվի առնելով, որ ԿԸՀ ղեկավարը Փաշինյանի կամակատար Վահագն Հովակիմյանն է, եւ նա է ստուգելու ստորագրությունների իսկությունը, ապա, ինչպես հունիսի 7-ի ընտրությունները նկարեց, այնպես էլ այս գործընթացը հորով-մորով կանի։ Եվ քանի որ այդ արգելքը Փաշինյանը համարում է հաղթահարված, ուստի անցել է երկրորդ քայլին։


Իշխանական պատգամավորների ձեռամբ շրջանառության մեջ է դրել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որպեսզի հանկարծ չտապալվի սահմանադրական հանրաքվեն։
Այսպես․ ՔՊ-ականներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վահագն Ալեքսանյանն ու Հասմիկ Հակոբյանը խորհրդարան են ներկայացրել օրենսդրական փաթեթ՝ Ընտրական օրենսգրքում եւ հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների, առաջարկելով սահմանադրական հանրաքվեների ժամանակ ընտրության իրավունք տալ միայն հանրաքվեին նախորդած 48-րդ օրվա դրությամբ ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող քաղաքացիներին, ավելի ճիշտ՝ մեկ տարվա ընթացքում առնվազն 183 օր Հայաստանում փաստացի բնակվողներին։

«Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն հանրաքվեի օրը 18 տարին լրացած, հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ, իսկ նոր քվեարկության դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 եւ ավելի օր գտնվող ՀՀ քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով»,- նշված է ՔՊ-ականների առաջարկած փոփոխության տեքստում, որը պետք է ընդունվի խորհրդարանի կողմից։ Ի դեպ, այս կարգավորումն են առաջարկում նաեւ խորհրդարանական ընտրությունների համար։

Իշխանականներն այս փոփոխության համար մի խուճուճ, բայց զավեշտալի հիմնավորում են մոգոնել․ «Ներկայիս կարգավորումներով, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման համար բացակայում է քաղաքացի-պետություն մշտական կապն արտացոլող որեւէ լուծում (ի տարբերություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ տեղական հանրաքվեների): Պետության հետ քաղաքացու բավարար կապի (պարբերական կապի) տեսության հիմքում, ըստ էության, ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ քաղաքացիությունը չի կարող լինել միայն ֆորմալ իրավական կապ, այլ պետք է արտացոլի իրական սոցիալական, տնտեսական եւ կենսագործունեության կապ պետության հետ: Քաղաքացիությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ առկա է իրական կապ անձի եւ պետության միջեւ: Ընդ որում, քաղաքացին ստանում է տվյալ պետության կողմից երաշխավորված իրավունքների ամենամեծ ծավալը եւ իրավական պաշտպանության ամենաբարձր աստիճանը, որը տվյալ պետության հետ կայուն կապի բացակայության պայմաններում դառնում է կապի ֆորմալ եւ միակողմանի դրսեւորում: Այս իմաստով, քաղաքացիությունն անհրաժեշտ, բայց ոչ ամենեւին բացառիկ եւ ոչ միակ պայմանն է՝ ժողովրդաիշխանության իրացման հիմնական ձեւերին՝ ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու համար: Քաղաքացիությունը թեեւ քաղաքացի-պետություն կապի հիմնական իրավական դրսեւորումն է, սակայն ինքնին քաղաքացիության առկայությունը չի վկայում պետության հետ բավարար կապի առկայության մասին:

Ըստ այդմ, քաղաքացիությունը կարող է կորցնել իր «որոշիչ դերակատարումն» այդ հարցում, եթե անձը տեւական ժամանակ կտրված է պետության քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքից: Այս համատեքստում, ընտրությունները պետք է արտացոլեն այն անձանց կամքը, որոնք իրապես գտնվում են այդ պետության որոշումների ազդեցության տիրույթում: Այս իմաստով, թեեւ քաղաքացիությունը ելակետային է ժողովրդաիշխանության իրացման համար, սակայն անհրաժեշտ է ապահովել նաեւ մասնակցային ժողովրդավարության բովանդակային կողմը, այսինքն՝ ընտրողի բավարար կապը պետության հետ: Ավելին, քաղաքացիությունը չի դրսեւորվում միայն որպես իրավական պատկանելություն: Մասնավորապես, քաղաքացիությունը ոչ թե սոսկ իրավական կապ է պետության հետ, այլ նաեւ՝ պատկանելություն եւ մասնակցություն այդ պետության քաղաքական կյանքին եւ իր շահերը շոշափող համապատասխան որոշումների կայացմանը»:

Մինչդեռ, ինչպես արդեն նշել ենք, այս փոփոխության նպատակն այն է, որ չտապալվի Ալիեւի գլխավոր առաջադրանքը։ Բանն այն է, որ սահմանադրական հանրաքվեների պարագայում հատուկ շեմ է սահմանված՝ Սահմանադրության 207-րդ հոդված․ «Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը»։ Այսինքն՝ մոտ 650 հազար կողմ քվե է հարկավոր, որ հանրաքվեն անցած համարվի, եւ Սահմանադրությունն ընդունվի։ Այս քայլով իշխանությունն իջեցնում է ընտրողների քանակն ու ըստ այդմ՝ ոչ թե 650 հազար կողմ է անհրաժեշտ լինելու, այլ՝ շատ ավելի պակաս։ Ալիեւյան սահմանադրությունն անցկացնելու պարագայում ոչ միայն աշխարհի ծայրերից կարող էին գալ Հայաստան եւ «ոչ» ասել այդ սահմանադրությանը, այլեւ ուղղակի կարող էին բոյկոտել եւ տապալել դրա ընդունումը։ Սահմանադրական հանրաքվեն միակ դեպքն է, երբ քվորումի խնդիր կա, եւ 650 հազար կողմ ձայն ստանալն էլ հեշտ գործ չէ։ Իսկ սահմանադրական հանրաքվեն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեի իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի մեկ քառորդը (25%)։ Այ, այս ընդհանուր թիվն են պակասեցնում այժմ։