Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. Մակրոն
Մամուլ

Աննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Դանիել Իոաննիսյանը, որն այս իշխանությունների սահմանադրագետն է, օրենսդիրը, քաղհասարակությունը, միտինգների քանակը հաշվողը եւ բազում այլ դերակատարումներ ունի, նախընտրական փուլում բացահայտ աջակցում էր ՔՊ-ին, «սեւացնելով» ընդդիմադիրներին։ Բայց նրան հարկավոր է անաչառության իմիտացիա ստեղծել, ուստի ընտրություններից առաջ մի տրյուկ արեց՝ դատի տվեց Աննա Հակոբյանին՝ բարեգործության արգելքը խախտելու համար։ Իհարկե, դա քրեական պատիժ չի ենթադրում, երբ ընդդիմադիրներին կես խոսքի համար անմիջապես կալանավորում են՝ բարեգործության արգելքը խախտելու եւ ընտրակաշառք խոստանալու համար, Իոաննիսյանն ընդամենը վարչական դատարան էր դիմել՝ ընդդեմ Աննա Հակոբյանի, որը տուգանք է նախատեսում։ Բայց Աննա Հակոբյանը խիստ վրդովվեց այդ հայցից ու իրեն ուղղված մեղադրանքներից եւ անգամ ասուլիս տվեց այդ թեմայով։ Վարչական դատարանում սկսվել է վարչապետի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի, եւ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի միջեւ իրավական վեճի քննությունը։

Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը եւ իր ներկայացրած դաշինքը դիմել են ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին 14 տարբեր դրվագներով ենթարկել վարչական պատասխանատվության։ «Անկախ դիտորդ»-ը հայտարարել է, որ հիմնադրամն օրենք է խախտել։ Ի պատասխան՝ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ հիմնադրամը չի խախտել Հայաստանի Հանրապետության օրենքները, եւ հանձնարարել է իր փաստաբանական թիմին՝ ձեռնարկել հակընդդեմ իրավական քայլեր՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով։ Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության եւ «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Մկրտչյանի կողմից 2026 թվականի հունիսի 2-ին վարչական դատարան է ներկայացվել հայցադիմում, որով պահանջում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար։

Խոսքը վերաբերում է 2026 թվականի մարտի 29-ին արձանագրված դրվագին, երբ հիմնադրամը մարտի 20-ին 29 շահառու նորաստեղծ ընտանիքների տրամադրել է 1-2 միլիոն դրամի չափով դրամաշնորհներ՝ սեփական բիզնես հիմնելու կամ զարգացնելու նպատակով։ Հայցվոր կողմը պահանջում է Աննա Հակոբյանին տուգանել նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով։ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանն ընդունել է վարույթ նշված հասարակական կազմակերպությունների հայցադիմումը՝ ընդդեմ Աննա Հակոբյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ։ Սակայն նախնական դատական նիստը նշանակվել է 2026 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 12:50-ին։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ հետընտրական կրքերը դադարած կլինեն, եւ դատարանը հանգիստ կջրի այս գործը։

Դանիել Իոաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց. «Ասեմ, որ մեր ներկայացրած մեկ հայցադիմումը, որը 14 մասից էր բաղկացած, դարձել է 14 հայցադիմում, նիստերը նշանակված են հիմնականում աշնանը: Այդ հայցերն Աննա Հակոբյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին են: Ամեն մի էպիզոդն այժմ հայցերի է վերածվել»: Դանիել Իոաննիսյանը խուսափեց Աննա Հակոբյանի վերջին օրերի ակտիվությանը գնահատական տալ՝ պնդելով, որ այդ ամենը չի վերաբերում իր գործունեությանը: Իոաննիսյանը մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ Ա․ Հակոբյանը նոր կրթարշավների շարք է սկսել, պատասխանեց հարցով. «Իսկ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում հասարակությանը կրթելու փորձերին»: Դանիել Իոաննիսյանը, խոսելով նաեւ դատարանների ոչ օբյեկտիվ աշխատանքի եւ իշխանություններից ունեցած կախվածությունների մասին, նկատեց. «Մենք ակնկալում ենք, որ պետք է ենթարկեն վարչական պատասխանատվության` վարչական իրավախախտման համար: Բանն այն է, որ հանրապետության նախագահի կողմից ընտրությունները նշանակելու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո աֆիլացված լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, «Իմ քայլը» հիմնադրամը չի դադարեցրել բարեգործական ծրագրերը»:

Ի դեպ, ողջ նախընտրական շրջանում «Իմ քայլը» ոչ մի օր չի դադարեցրել բարեգործությունը, ինչի մասին մենք գրել էինք երեկ։ Սակայն հիմնադրամի տնօրենն ակտիվ քարոզարշավին չի մասնակցել՝ երեւի հույս ունենալով, որ իր պասիվությունը կդիտարկվի որպես ՔՊ-ի հետ առնչություն չունենալու ապացույց։ Իսկ ընտրությունները հազիվ ավարտված՝ ամուսինը հրաման արձակեց՝ պետական միջոցներից Աննա Հակոբյանին ԱՄՆ գործուղելու մասին, որպեսզի նա մասնակցի առաջին տիկնանց համաշխարհային ժողովին։