Բաքվում այրվում է նավթավերամշակման գործարան
Բաքվի Նիզամիի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ հաղորդագրությունը ստանալուց հետո, Արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրշեջ ծառայության ուժերը անմիջապես ուղարկվել են դեպքի վայր։
Հրդեհի մարման աշխատանքները ներկայումս շարունակվում են։