Իրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում. գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-ն
Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում, իսկ գործընթացը կվերահսկի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով հուշագրի տեքստին։
Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման հուշագիրը ստորագրումից հետո արդեն ուժի մեջ է մտել։
Նա նշել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է անհապաղ բացվի նավագնացության համար, իսկ Միացյալ Նահանգները կդադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը։