Պատճառն ազգանունն է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով երկվորյակ եղբայրների՝ Դավիթ եւ Միքայել Մինասյանների վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանը` հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին, ապրիլի 3-ին ազատվեց աշխատանքից: Պատճառն այն է, որ Մինասյանների տան խուզարկությունից հետո լրագրողներին ասել էր, թե ոչինչ չեն հայտնաբերել։ Դա ՔԿ-ն համարել է ոչ պրոֆեսիոնալ պահվածք ու ազատման դիմում պարտադրել։
Իսրայել Հակոբկոխյանը, որն այս օրերին հացադուլ էր անում ԿԸՀ-ի շենքի մոտ, երեկ Ծառուկյանի հորդորով դադարեցրեց եւ անդրադառնալով որդուն աշխատանքից հեռացնելուն՝ ասաց, որ ի սկզբանե սեւեռված են եղել որդու դեմ․ «Սկզբից ասել են՝ դիմում գրի գնա, չի արել․․․ 2020-ին ասացին՝ պետք է գործուղվես Արցախ, համաձայնեց, հետո գործուղումը երկարացրին՝ տան վարձը, այլ ծախսերը թողնելով վրան, ասաց՝ հնարավոր չի այդպես։ Դրանից հետո էլ պարբերաբար ասել են՝ դիմում գրի գնա»։ Ըստ նրա՝ պատճառը որդու ազգանունն է, ինքն ընդդիմադիր է, որդին չի կարող ՔԿ-ում աշխատել։ Նախկին քննիչն այժմ սովորում է, որ փաստաբանի լիցենզիա ստանա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում