ԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ ոչ. Փաշինյանը՝ «Զվարթնոց»-ից Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի մասին
ԱԱԾ աշխատակցի տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից Ռոբերտ Քոչարյանի մասին տեսանյութին:
«ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն՝ իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի։ Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն, այ երբ որ էդ որոշումը կայացնեն մարդիկ, ովքեր դրա իրավասությունն ու հասանելիությունը չունեն, օրենքի խախտում է»,- նշեց կառավարության ղեկավարը:
Փաշինյանը նաև արձանագրեց, թե Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի գործով ծառայողական քննություն չի նշանակել