«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար». Ազիզ Ալեքբարլի
«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Օրդուբադում կայացած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ կոնգրես-փառատոնի ժամանակ լրագրողներին ասել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին:
Նրա խոսքով, «Նախիջևանը նույնպես ականատես է եղել արևմտյան ադրբեջանցիների կողմից ապրված ողբերգություններին, և այս առումով նման միջոցառումների անցկացումը այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի»։
Ալեքբարլին նշել է, որ «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը իրենց հայրենի հողեր համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին»։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները վկայում են նրանց «հայրենի հողեր վերադառնալու» անխուսափելիության մասին։
Ալաքբարլին նշել է, որ Հայաստանը պետք է ընդունի այս իրականությունը և ստեղծի պայմաններ «արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար»։