Հայաստանը երեք տարի չի վճարել իր անդամավճարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը գործնականում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):
«Հայաստանն արդեն երեք տարի է, ինչ չի վճարել իր անդամավճարները: Դե ֆակտո այն գործնականում չի մասնակցում, մինչդեռ դե յուրե՝ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է: Սակայն որոշումը, իհարկե, հայ ժողովրդինն է և Հայաստանի ղեկավարությանըը», - ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
Մասադիկովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են հանրապետության կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը:
«Այո, այս հարցը քննարկվում է: Վերջերս Կազանում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որտեղ արտաքին գործերի նախարարները մանրամասն քննարկել են այս հարցը», - ասել է նա: