Հաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ
Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին:
Մենախաղում հաղթանակ տարան Անի Ամիրաղյանն (6:0, 6:0) ու Էլինա Ավանեսյանը (6:3, 6:2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը հաղթեցին 6:2, 6:1 հաշվով: