Պապոյանը վստահեցնում է՝ 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ են արտահանել
«Հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ ենք արտահանել»,-կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Մա ասաց, որ ըստ ծավալների համամասնության արտահանում է արվել Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, ԻԻՀ, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան:
Պապոյանի խոսքով՝ դրանք առաջին արտահանումներն են և համոզմունք հայտնեց, որ տնտեսվարողների ու գործընկերային հմտություններից է կախված ծավալների ավելացումը։
Արձանագրելով, որ հրապարակված թվերը միայն ջերմատնայինն արտադրանքին են վերաբերում՝ Պապոյանն ասաց.
«Օրինակ՝ ծիրանն արդեն սկսել է արտահանվել, և 162 տոննա ծիրան ենք արտահանել, որը սրա մեջ չէր մտնում: Ընդ որում՝ ծիրանը, կարելի է ասել, երեկ ենք սկսել արտահանել, նոր է հասունանում: Երեկ առաջին արտահանումներն ենք ունեցել Ուկրաինա, Վրաստան»,- նշեց էկոնոմիկայի նախարարը: