Հայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAF
Հայկական առաջին ճակատը» (FAF) հայտարարություն է արել՝ անդրադառնալով Արմեն Նիկողոսյանի՝ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից հեռացման լուրին.
«Հայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին։ Այս պահանջը մենք հայկական բոլոր ֆան շարժումներով բարձրաձայնել էինք դեռ 2024 թվականին, ցավոք աթոռից կառչած լինելը ևս մի քանի տարի արժեցավ հայկական ֆուտբոլի համար։
Վերահաստատում ենք` ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը, այն մարդիկ, որոնք վերջին տարիներին իրենց ապիկար կառավարման արդյունքում հայկական ֆուտբոլը տարել են ձախողման, պետք է օր առաջ հեռանան»: