Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը պրովոկատորներ է անվանել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց հորդորում են մանդատ չվերցնել ու ԱԺ չմտնել:

Կարապետյան Սամվելը հաշվի չի առնում, որ այդ մարդիկ իրեն ընտրել են ո՛չ թե նա համար, որ մի քանի խղճուկ ձայնով մտնի խորհրդարան ու դառնա Փաշինյան Նիկոլի անձնական օգտագործման գործիքը, այլ որ հեռացնի նույն այդ Փաշինյանին ու երկիրը փրկի թրքացումից:

Ի վերջո, հենց այս խոստումով է նա մտել քաղաքականություն ու հենց դրանով է հույս ներշնչել, իր որակմամբ, այն «պրովոկատորներին», ովքեր նրան իրենց քվեն են տվել:

Ի դեպ, Սամվել Կարապետյանն ասուլիսում խոստովանեց, որ եթե իր հայտնի հայտարարությունից հետո չլիներ իր ձերբակալությունը՝ ինքը մտադրություն չէր ունենա ո՛չ շարժում նախաձեռնել, ո՛չ քաղաքականություն մտնել ու ո՛չ էլ իշխանության դեմ դուրս գալ: 

Այսինքն՝ ի՞նչ է ասում Կարապետյանը. 8 տարի շարունակ, Հայաստանի ղեկը սխալ ուղղությամբ պտտող, երկիրն անընդահատ վթարների ենթարկող ու այդ վթարների հետևանքով բազմապիսի ու հազարավոր կորուստներ տվող, երկիրը դեպի անդունդ տանող իշխանության դեմ դուրս չէր գա ու ասելիք չէր ունենա, եթե անմիջապես իրեն «չկպնեին», ու ինքը հնարավորություն ունենար հեռանալու Հայաստանից: 

Մի խոսքով՝ Կարապետյանը հետևյալն էր ասում.  ես՝ ձենս կտրած, խելոք, իմ ռուսաստաններում նստած կլինեի, եթե ինձ չբռնեին:

Ստացվում է՝ նրան երբեք չի մտահոգել իր երկրի ճակատագիրը կամ մտահոգել է այնքանով, որքանով այդ ճակատագրի ուղիները խաչվել են իր բիզնեսի հետ: Իսկ ընտրություններին մասնակցել է, որովհետև հետդարձի ճանապարհ չի ունեցել, ու այլընտրանքը եղել է օլիգարխ պաշտոնյա դառնալը:  Միայն այսքանը:

Սա ոչ թե մենք, այլ նրա խոսքերն են փաստում: 

Միամտություն է հավատալը, որ տնտեսական վայրիվերումների միջով անցած բիզնեսմենն ի սկզբանե շահ չուներ ընտրություններին մասնակցելուց: Ինչպե՞ս էր նա պատկերացնում իր հաղթանակը աթոռին կառչած Փաշինյանի նկատմամբ, երբ ողջ պետական ապարատը, ռեսուրսներն ու բոլոր լծակները վերջինիս ձեռքին են:

Կարապետյանն, իհարկե, փորձում է մեզ համոզել ու իրեն վստահեցնել, թե իրենց մասնագետները հաշվարկել էին, որ ընտրություններին 1.5 մլն. մարդու մասնակցության դեպքում կարելի էր հաղթել:

Այս դեպքում՝ երկուսից մեկը՝ կամ այս գործարարն այնքան էլ լավ տնտեսագետ չէ, որ սխալվել է իր պրոպորցիոնալ հաշվարկներում, կամ էլ պարզապես իրեն հավատացած ժողովրդին է փորձում հիմարի տեղ դնել:

Կամ, եթե հասկացել եք, որ հաշվարկները սխալ են եղել՝ ինչո՞ւ եք նորից ընտրություններ պահանջում:

Հիմա էլ փորձում է նույն սկզբունքով հավատացնել, որ մանդատները վերցնում է ընդդիմությանը միավորելու և Նիկոլին հեռացնելու համար: Այս դեպքում, թե ինչո՞ւ են հապաղում ու մարդկանց փողոց չեն հանում հենց հիմա, Կարապետյանն իր գրպանի պաասխանն ունի. մանդատների միջոցով միջազգային հանրության ուշադրությունն է սևեռելու Հայաստանի խնդիրների վրա:

Ի դեպ, նա նկատի ունի նույն այն միջազգային հանրությանը, որը թքած ունի հայ ժողովրդի վրա և, որ ամենակարևորն է, հենց նրանք են օգնել Նիկոլին վերարտադրվել պաշտոնում: Բայց Կարապետյանը հայտնի կենդանու համառությամբ պնդում է. «Ես լավ գիտեմ, թե ինչ եմ անում...»:

Փողոց գեներացնելը նրա համար պրովոկացիա է: Հիշեցնում է Վրաստանի փորձը. մարդիկ տևական ժամանակ փողոցներում էին՝ ի՞նչ եղավ, ոչինչ էլ չկարողացան անել: Բայց միևնույն ժամանակ, 5 պակաս օլիգարխ պաշտոնյան նեղվում է, երբ նրան հիշեցնում են 2021 թվականի մանդատներ վերցնելու փորձը. երբ այն ժամանակ էլ խոստացան օգտագործել այդ մանդատներն ի շահ երկրի ու հեռացնել իշխանությանը, բայց 5 տարի այդպես էլ ոչինչ չարեցին:

«Այն ժամանակ ե՛ս չեմ եղել»,- արդարանում է նա:

Այն ժամանակ, այո՛, Կարապետյան Սամվել, դու չես եղել խոհրդարանում, բայց եղել ես՝ չէ՞, գոյություն ունեցել ես՝ չէ՞, ու իմացել ես երկրի խնդիրների մասին ու իմանալով հանդերձ՝ ոչ միայն մնացել ես անհաղորդ, այլև խոնարհվել այդ խնդիրներն ստեղծողի առաջ:

Ի՞նչ է փոխվելու հիմա՝ ասեմ. դու ոչ միայն շարունակելու ես խոնարհվել, այլև անմիջականորեն ծառայելու ես  այդ նույն մարդուն:

Հայտարարելով, որ ընտրությունները եղել են ընտրախախտումներով և անօրինական, միևնույն ժամանակ, դու քո թիմով պատրաստվում ես մտնել խորհրդարան ու մանդատ վերցնել՝ լեգիտիմացնելով այդ ընտրությունները: Իսկ քանի որ բավականաչափ ձայներ չունես խորհրդարանում՝ եղանակ ու երկրում իրավիճակ փոխելու համար, ուստի մանդատ վերցնելով ո՛չ միայն կլեգիտիմացնես ԱԺ ընտրությունները, այլև կդառնաս գործիք՝ կապիտուլյանտ իշխանության ձեռքին:

Քո ասուլիսն էլ մեկ բանի մասին էր՝ պրովոկատորնե՛ր, ինձ հանգիստ թողեք, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ:

Արմինե Մկրտումյան