Ադրբեջանն անտունների է ուղարկել բնակվելու օկուպացված Ստեփանակերտում
Օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ է ուղարկվել անտուն ադրբեջանցիների հերթական խմբաքանակը: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այս փուլում քաղաք է ուղարկվել 18 ընտանիք՝ 68 մարդ։
Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես բնակվում էին Ադրբեջանի տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։