Միհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, կարևորելով ազգային միասնությունն ու համատեղ պայքարը հանուն Հայաստանի և Հայկականության, միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։
Մենք ողջունում և աջակցում ենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի ձևավորման գործընթացը՝ համոզված լինելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները և ապահովել Հայաստանի արժանապատիվ ապագան։
Ուժը միասնության մեջ է։