«Փյունիկում» սպասում են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Հենրիխ Մխիթարյանը հունիսի 19-ին կայցելի «Փյունիկի» մարզադպրոց։
«Պատրաստվում ենք հատուկ օրվան»,- նշված է ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին կից։