Ընդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանն Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։
Լրագրողների հետ զրույցում Արամ Վարդևանյանն ասաց, որ իրենց կողմից մուտքագրված դիմումը բաղկացած է 84 էջից, բավականին ծավալուն դիմում է։
«Մենք, իսկապես, գտնում ենք, որ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր»,- ընդգծեց նա։
Վարդևանյանը նշեց, որ ՍԴ-ն ընտրական վեճերը լուծող բացառիկ մարմին, կարող է կայացնել թվով երեք որոշումներից մեկը՝ եթե անվավեր է ճանաչում ԿԸՀ որոշումը, անվավեր ճանաչել ըտրությունների արդյունքները, նշանակել երկրորդ փուլ, կամ մանդատների բաշխման կարգ սահմանել։
«Մենք հատկապես ընդգծում ենք երկու տարբերակը՝ կամ նշանակել 2-րդ փուլ, կամ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը»,- ասաց նա։