Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքը
«Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողներին ասաց, որ էական հանգամանքներ են ներկայացրել, որով ցույց են տալիս, որ ընտրությունները արդար ու թափանցիկ չեն ընթացել։
«Պահանջ ենք ներկայացրել, որ չեղարկվեն ընտրությունների արդյունքները»,- նշեց նա։
Խուդոյանը նշեց, որ հիմնական փաստարկներից է իրավապ համակարգի քաղաքական քարոզչությունը, կատարել են հրապարակումներ, որոնք չպետք է կատարեին, չպետք է խախտեին անմեղության կանխավարկածը։
Փաստաբանը չբացառեց որ իրենք ևս, ինչպես «Ուժեղ Հայաստան»-ը, կմիջնորդեն, որ ՍԴ որոշ դատավորներ չմասնակցեն դիմումների քննությանը, քանի որ փոխկապակցված են ՔՊ-ի հետ։