Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:

Համաժողովին ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյան, ոլորտի ներկայացուցիչներ։

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Կառավարության ամենակարևոր ծրագրերից մեկը բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումն է: «Բարեփոխումների ամենաակտիվ ու որոշիչ փուլում ենք․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո այժմ մշակվում են կանոնակարգերը, որոնք հատկապես կարևոր են օրենքով սահմանված գործընթացների արդյունավետ իրականացումն ապահովելու համար»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ բարեփոխման գործընթացի առանցքային մասը բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորումն է՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն, թափանցիկություն և որակ։

Նախարարն ընդգծել է՝ պետական քաղաքականությունը սահմանում է հստակ սկզբունք՝ ֆինանսական խնդիրների պատճառով ոչ մի ուսանող պետք է չզրկվի բարձրագույն կրթությունից։ Այս համատեքստում նա ներկայացրել է պետության տեսլականը՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի պետության աջակցությամբ՝ ըստ ուսանողի ցուցաբերած ուսումնական առաջադիմության և արդյունքի։

«Մեր նպատակն է հնարավորինս աջակցել ուսանողին՝ միաժամանակ խրախուսելով ու մոտիվացնելով նրան լավ սովորել, լավ մասնագետ դառնալ՝ ապահովելով սեփական ապագան և բարեկեցությունը՝ միաժամանակ կարևորելով նրա մասնագիտական մրցունակությունը»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով բարձրագույն կրթության համակարգի ֆինանսավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ համալսարանները ներկայում մեծապես կախված են սովորողների վճարած ուսման վարձավճարից, և դա բուհական կրթության որակի հիմնական խոչընդոտներից է։ Ֆինանսավորման նոր մոդելը, որի ներդրումը նախատեսված է նոր օրենքով, կապահովի համալսարանների ֆինանսական ինքնավարությունը՝ խթանելով բարձր որակի կրթությունը և նորարարությունը:

Որպես ոլորտում իրականացվող կարևոր և մեծածավալ ծրագիր՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ ընդգծելով, որ աշխատանքներն ակտիվորեն ընթանում են, մասնավորապես՝ արդեն հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, որով սահմանվել են ծրագրի տեսլականը, ռազմավարական նպատակները, կլաստերների ընդհանուր մոդելը, տեղադիրքը և ենթակառուցվածքները, միջազգային գործընկերությունը և այլն։

Նախարարի խոսքով՝ աշխատանքներում ներգրավված են միջազգային լավագույն կրթական կառույցների՝ Լոնդոնի, Մյունխենի ոլորտային բարձրագույն ուսումնական հաստատությունների գործընկերները:

Նշելով, որ ակադեմիական քաղաքում առաջինը նախատեսված է տեխնոլոգիական կլաստերի գործարկումը, նախարարը համառոտ ներկայացրել է այս ուղղությամբ ընթացող աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել մյուս կլաստերների/ արվեստների, կրթական, սպայական, դասական և բժշկական/ նախապատրաստական աշխատանքների ընթացքին և միջազգային համագործակցության ընդլայնման հիմնական ուղղություններին։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բարձրագույն կրթության համակարգի գրավչության բարձրացումն արտերկրի ուսանողների համար, ինչին պետք է ուղղված լինեն ճիշտ թիրախների սահմանումն ու կրթության արդյունավետության տեսանելի բարձրացումը:

Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է նաև պանելային քննարկմանը՝ նվիրված ակադեմիական համայնքի համագործակցությանը, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի գործարկմանը և ոլորտի զարգացման հեռանկարներին: Նա, մասնավորապես, անդրադարձել է համալսարաններում ակադեմիական ինքնավարության, կրթության որակի բարձրացման, մտածողության նոր մշակույթ ձևավորելու անհրաժեշտությանը՝ շեշտելով, որ բուհերի օրակարգում առաջնային պետք է լինեն նորարարությունների ներդրման և հետազոտական ծրագրերի զարգացման հարցերը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև հարցուպատասխան, որի ընթացքում նախարարը պատասխանել է ներկաների հարցերին՝ մանրամասնելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում նախատեսվող հաջորդական քայլերը՝ ենթակառուցվածքների պատշաճ ստեղծումը, հայեցակարգային մակարդակում բովանդակային բարեփոխումները, անձնակազմի կարողությունների զարգացումը և այլն:

Նշենք, որ ASOF-ը միավորում է 200 գիտնականների, փորձագետների և պաշտոնյաների 10 երկրներից, որոնք մասնագիտացած են մի շարք գիտական ուղղություններում: