Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներըԻսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքըԾովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլնի վնասԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան
«700 հազարով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ)ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարՀայ տնտեսվարողների վերակողմնորոշումն այլ շուկաներ՝ կպահանջի տարիներ և զգալի ներդրումներ. ինչ հետևանքներ կունենան ՌԴ սահմանափակումներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ ՊեսկովԽոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ Ադրբեջանն անտունների է ուղարկել բնակվելու օկուպացված ՍտեփանակերտումԻսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում էՔաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ ՍրբազանԿապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. քաղաքապետարան«Փյունիկում» սպասում են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն համաձայնեցրել Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների մանրամասներըՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԻրանը վերջին պահին հետաձգեց Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները. հայտնի են պատճառներըՉդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ. Hetq.amՄիհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին Ինչ-որ նոր գործ են հորինել և կարել․ Ռուբեն Հակոբյանի որդի (տեսանյութ)
Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը (լուսանկարներ)
Հասարակություն

Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում էր կալանավայրում։

«Ե. ԱԶԳ — ՏԱՃԱՐ -ԱԶԳ -ԲԱՆԱԿ

Պետություններն, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, հարևաններից, պատմական փորձառությունից, ունեցած հնարավորություններից, կոչված են անվտանգային համակարգ ունենալու, որը համալիր խնդիր է` ներառելով հասարակական բոլոր շերտերը և ոլորտները` առաջնային կարևորություն հաղորդելով մարտունակ և ուժեղ բանակի գոյությանը:

Այս առումով, հատկապես թշնամիներով շրջապատված և պատմական դառն փորձառություն ունեցած, ցեղասպանություններ ապրած և Հայրենիք կորցրած մեզ նման պետության և երկրի համար կենսական նշանակություն ունի «Ազգ — Տաճար» — «Ազգ — Բանակ» հայեցակարգ-համակարգը, որը դեռ մանկապարտեզային տարիքից հասարակությանը կներառի հոգևոր, բարոյական, մտավոր և ռազմական պատրաստության մեջ. «Ընդարձակի’ր քո վրանի և քո սրահների տեղը, կանգնեցրո’ւ և խնայողություն մի’ արա, երկարացրո’ւ քո պարանները, հաստատի’ր քո ցցերը… քո հիմքերը շափյուղայից եմ պատրաստել, քո աշտարակները հասպիսից պիտի կանգնեցնեմ` դռներդ բյուրեղից և քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին և ընտիր-ընտիր քարերից: Աստծուց խրատված որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի ապրեն: Արդարությամբ պիտի շենանաս… ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա…» (Ես. 54:2-3, 12-14, 17):

«Ազգ-Տաճար» — «Ազգ — Բանակ» հայեցակարգ-համակարգը ոչ թե ամբողջ ազգաբնակչության սոսկ զինվորական պատրաստվածությանը պետք է միտված լինի, այլ պետք է դառնա համընդհանուր և համապարփակ մտածողություն, պետական ռազմավարություն` կյանքի բոլոր ոլորտների ներգրավմամբ` ստեղծելով այն գաղափարական դաշտն ու միջավայրը, որտեղ «Այլևս երբեք» դոկտրինի ներքո բոլոր բնագավառները, ինստիտուտները կգործեն պետության լավագույն շահի և պետական ներքին և արտաքին անվտանգության զարգացման ու բարելավման գիտակությամբ:

«Թե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի երկնչի: Թե ճակատամարտ սկսվի իմ դեմ, միևնույն է, Տեր, ես Քեզ պիտի հուսամ» (իմա` կատարյալ և ամբողջական պաշտպանվածություն) (Սաղմ. 26:3) և «Երբեք մի’ վախեցեք հակառակորդներից, այդ հակառակությունը ապացույցն է նրանց կորստյան և ձեր փրկության» (Փիլիպ. 1:28):

Հետևաբար, հրամայական է ունենալ ոչ թե կարճաժամկետ, իրավիճակային լուծումներ կամ պատահական ծրագրային իրականացումներ, այլ մշակված հստակ և համալիր պետական քաղաքականություն և ռազմավարություն` առաջնորդված ոչ միայն տվյալ պահի կարիքների բավարարմամբ, այլև երկարատև համակցված փոխզարգացնող ծրագրերով, պետության շատ հստակ սահմանած նպատակով և տեսիլքով: Այսինքն` անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարության ծիրից ներս անդրադառնալ և հստակ որոշումներ կայացնել մի քանի հարթություններով, որոնք փոխկապակցված կլինեն և փոխլրացման սկզբունքով և շղթայական զարգացմամբ հիմնական, աստիճանական, կայուն և արդյունավետ առաջընթաց կապահովեն` լուծելով երկրի թե’ արտաքին, և թե’ ներքին անվտանգության և ապահովման խնդիրները:

Այս առումով անհրաժեշտ է.

ա) ստեղծել հոգևոր, բարոյագիտական, մտավոր, ռազմամարզական կրթադաստիարակչական համակարգ և ուսումնական ծրագիր

բ) քաջալերել ռազմամարզական խաղերը ոչ միայն պատանեկան, երիտասարդական, այլև տարբեր տարիքային խմբերի համար (տարին նվազագույնը 4 անգամ)

գ) ստեղծել նոր որակի և մոդելի բանակ` ազգային, հոգևոր, կրթական ծրագրերի ներդրում, ժամանակակից տեխնոլոգիաների, ռազմական տեխնիկաների, ռազմաօդային ուժերի զորացում, հակաօդային պաշտպանություն, «Զվարթնոց» ծրագրի ստեղծում և լայնածավալ կիրառում

դ) անզիջում կերպով զարգացնել գիտական միտքը` ներգրավելով բոլոր ոլորտները` գյուղատնտեսությունից մինչև ռազմական ոլորտ

ե) զարգացնել ռազմարդյունաբերությունը

զ) ներդնել և զարգացնել գերազանցության ծրագրեր և կատարելության հասցնել կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտները, որոնք կմրցեն աշխարհի լավագույն փորձի հետ` առանց զիջելու

է) անցկացնել զորավարժություններ տարեկան նվազագույնը 3 անգամ բոլոր սեռերի համար` վճարովի սկզբունքով, ինչպես նաև անձի մասնագիտական հմտություններին համապատասխան ներգրավվածությամբ

ը) զարգացնել և տարածել մշակութային կյանքը ազգային և հոգևոր նկարագրով թե’ ինստիտուտների և թե’ հատկապես ԶԼՄ-ների ներգրավմամբ

թ) զարգացնել առողջ ապրելակերպի ծրագրերը` խրախուսելով և’ հանրային մարմնամարզությունը, և’ սպորտային ճյուղերի խիստ մասնագիտական, արհեստավարժ տարածումը

ժ) լուծել պարենային անվտանգության խնդիրները` հատկապես արժևորելով գյուղական համայնքները և գյուղատնտեսությունը

ժա) զարգացնել ջրային և էներգետիկ ռեսուրսների կառավարումը` լուծելով և’ ջրարբիացման, մատակարարման և’ արտաքին անվտանգային խնդիրները

զարգացնել բնապահպանական և շրջակա միջավայրի ծրագրերը` նաև ճիշտ հավասարակշռելով բնապահպանական և տնտեսական, հատկապես հանքարդյունաբերության խնդիրները: Հայաստանը պետք է դառնա մաքրագույն երկիր` թե’ աղբից, թե’ օդի աղտոտվածությունից, թե’ անտառազրկումից և այլնից զերծ. մաքուր – սուրբ հող, մաքուր – սուրբ ջուր, մաքուր – սուրբ օդ` ՄԱՔՈՒՐ – ՍՈՒՐԲ ԿՅԱՆՔ:

ժբ) զարգացնել տնտեսությունը բոլոր ուղղություններով, հատկապես ծանր արդյունաբերությունը` սպառող տնտեսությունից անցում արդյունաբերող կամ արդյունաբերական տնտեսության:

Տարածել աշխատանքի սրբազնության գաղափարը` մերժելով ծուլությունն ու ձեռքբերովի անօգնականությունը:

«Աղքատության մշակույթը»` Հայաստանում ոչ թե պետք է աղքատ չլինի, այլ բոլորը պետք է հարուստ լինեն: Սա պետք է լինի տնտեսական քաղաքականության արմատական տեսիլքը:

ժգ) բարելավել քաղպաշտպանությունը ժամանակակից չափանիշներով և պայմաններով` ռմբապաստարանների կառուցում, իրազեկման համակարգի կատարելագործում, արտակարգ իրավիճակների համակարգի նորագույն տեխնիկական միջոցներով վերազինում և մարդկային ուժի պատրաստվածության նոր աստիճանի վերապատրաստություն

ժդ) բարելավել ճանապարհներն ու հաղորդուղիները` նոր ռազմավարական ճանապարհների և ենթակառուցվածքների ստեղծում (թունելներ, կամուրջներ)` առավելագույնս նպաստելով մեկ կետից մյուս կետ հասնելու տարածության և ժամանակի կրճատումը

ժե) զարգացնել և տարածել հետախուզության և հակահետախուզության հայեցակարգը` վերածելով ըստ անհրաժեշտության աշխարհի որևէ կետում կարևորագույն խնդիրներ լուծող միավորի` ներգրավելով սփյուռքի հայկական և ոչ հայկական ներուժը

ժզ) ներգրավել սփյուռքի որակական ներուժը բոլոր հարթակներում և ոլորտներում, համակարգաստեղծման և որոշում կայացնելու գործընթացներում

ժէ) պատրաստել նոր դիվանագետների սերունդ` հայաստանյան և սփյուռքյան ներուժով` ներգրավելով փորձառու և ճանապարհ անցած դիվանագետներին

ժը) պայքարել անզիջում կերպով, անխտրական կերպով «կոռուպցիա» զազրելի երևույթի դեմ

ժթ) նոր ծրագրերով, պարզապես կենսական է և հրամայական, նպաստել ժողովրդագրության աճին և’ բնական աճի, և’ հայրենադարձության միջոցով

ի) սփյուռքի հետ հարաբերությունները կառուցել երկու ճանապարհի սկզբունքով` ոչ թե սոսկ ակնկալել սփյուռքի հատկապես նյութական ներդրումը, այլև Հայաստանի Հանրապետության ներդրումը սփյուռքի կյանքում (երիտասարդներ, մամուլ, անվտանգություն)

իա) արդար դատական համակարգի կյանքի կոչումը. արդարությունը, իրավունքը և արդարադատությունը կենսական են

իբ) հերոս գյուղերի և բնակավայրերի կոչումի շնորհում սահմանային բնակավայրերին` բոլոր հնարավոր արտոնություններով (կրթություն, առողջապահություն, հարկային և այլն)

իգ) աշխատանքային ժամի փոփոխություն` սկսելով առավոտյան 07:00-ից:

«Ազգ — Տաճար» — «Ազգ — Բանակ» անվտանգության հայեցակարգ-համակարգի գեղեցիկ և խորհրդանշական պատկերը կամ սկզբունքը հրաշալիորեն սահմանված է առաքելական թղթում` հստակ շեշտադրելով թե’ հոգևոր, թե’ մտավոր, թե’ մարմնավոր պատրաստության կերպը, անհրաժեշտությունն ու հրամայականը` հավասարապես և’ ներքին, և’ արտաքին մարտահրավերները դիմագրավելու և կյանքը զարգացնելու նպատակով.

ա. «Զորացե’ք Տիրոջով և նրա զորության ուժով, զգեստավորվեք Աստծու սպառազինությամբ…» — հոգևոր և բարոյագիտական կրթության պատրաստություն, գործադրում, կիրառում և վարքագիծ

բ. «կարողանաք սատանայի հնարքների դեմ կանգնել» — թշնամու, թշնամական պետությունների սադրանքներ, սպառնալիքներ, պահանջներ և այլն

գ. «մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ» — պատերազմը կամ սպառնալիքը միայն ռազմական չէ, այլ նաև և հատկապես հոգեբանական, վախի ներշնչման, ազդեցության, ենթարկեցնելու մասին է

դ. «ուստի առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ» — համապարփակ և համալիր պաշտպանվածություն, խնդիրների լուծում` հակառակորդին պարտության մատնելով

ե. «ամուր կանգնեք տեղում` ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը որպես զրահ հագնելով» — ինքնապաշտպանության, պաշտպանության սկզբունքների, արժեքների, իրավունքների, ճշմարտության և արդարության համար պայքար մղելով` առանց երկնչելով

զ. «խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությամբ ձեր ոտքերին ամրացնելով» — պայքարել, պատրաստ լինել պատերազմի` խաղաղություն նվաճելու և պաշտպանելու պատրաստակամությամբ` արդարության հիմքով

է. «և այս ամենի վրա առեք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը» — կատարյալ պատրաստվածություն, առաքինության դրսևորում, քաջություն, ամեն գնով հաղթանակի ձգտում

ը. «վերցրեք նաև փրկության սաղավարտը» — պաշտպանել բարձրագույն, գլխավոր արժեքները` ինքնություն, հայրենիք, հավատք, նպատակադրված գործել հաղթանակի և ազատության (փրկության) համար

թ. «Սուրբ Հոգու սուսերը» (այսինքն` Աստծու Խոսքը) – չխնայել ոչինչ և չկանգնել ոչնչի առջև ճշմարտության արդարության հաղթանակի և խաղաղության հաստատման համար

(Եփես. 6:1-17):

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։