NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Քաղաքականություն

Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությանը պարտված ընդդիմությունը դիմել է ՍԴ՝ պահանջելով բեկանել ընտրության արդյունքները:

Եթե հարցը դիտարկենք ոչ թե քաղաքական համակրանքների, այլ ինստիտուցիոնալ տրամաբանության տեսանկյունից, ապա ընդդիմության հաջողության հավանականությունը պետք  է կախված լինի ոչ այնքան «իշխանության ձեռքին եղած լծակներից», որքան նրանից, թե արդյոք ընդդիմությունը կարո՞ղ է ապացուցել, որ արձանագրված խախտումներն էապես ազդել են ընտրությունների վերջնական արդյունքի վրա։

Սահմանադրական դատարանը տեսականորեն կարող է ուժի մեջ թողնել ԿԸՀ-ի որոշումը, անվավեր ճանաչել որոշ արդյունքներ, ծայրահեղ դեպքում՝ նշանակել երկրորդ փուլ կամ այլ իրավական հետևանք։

Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ միայն ընտրախախտումների առկայությունը, սովորաբար, բավարար չէ ընտրությունների արդյունքները բեկանելու համար:

Հիշեցնենք, որ 2021 թվականին ևս ընդդիմադիր ուժերը պահանջում էին անվավեր ճանաչել արդյունքները կամ նշանակել երկրորդ փուլ, սակայն ՍԴ-ն վերջնականապես ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը։

Քաղաքական առումով մտավախություն կա, որ առաջին փուլում տեղի ունեցած ընտրախախտումները կարող են կրկնվել նաև երկրորդ փուլում: Մյուս կողմից, իրավական գործընթացում, դատարանը գնահատում է ապացուցված խախտումները, ոչ թե ապագա հնարավոր խախտումների հավանականությունը։

Ուստի հնարավոր արդյունքները կարելի է դասավորել այսպես.

  1. Ամենահավանական՝ ՍԴ-ն մերժում է պահանջը, և արդյունքները մնում են ուժի մեջ։

  2. Միջանկյալ տարբերակ՝ ՍԴ-ն արձանագրում է առանձին խախտումներ, բայց չի փոխում ընդհանուր արդյունքը։

  3. Ավելի քիչ հավանական՝ նշանակվում է վերաքվեարկություն որոշ տեղամասերում կամ այլ սահմանափակ միջոց։

  4. Ամենաքիչ հավանական՝ ամբողջ արդյունքի բեկանում և երկրորդ փուլի նշանակում, քանի որ դրա համար պետք է շատ ծանր և համակարգային խախտումների ապացույցներ ներկայացվեն։ 

Բայց, քանի որ իշխանությունն ունի վարչական մեծ ռեսուրս, դա ինքնաբերաբար  նշանակում է, որ դատարանի որոշումը կարող է լինել կանխորոշված։ 

Այս համատեքստում, ընդդիմության կողմից ՍԴ  դիմելու իմաստն այն է, որ 

  • Իր համակիրներին ցույց տալ, որ պայքարն ավարտված չէ
  • Հանրային դիսկուրսում պահել ընտրախախտումների թեման
  • Միջազգային դերակատարներին ներկայացնել իր դիրքորոշումը (որը, մեծ հաշվով ոչինչ չի փոխի, քանի որ միջազգային հանրությունն աջակցում է գործող իշխանությանը)
  • Ստեղծել քաղաքական կապիտալ հաջորդ ընտրությունների համար (եթե քաղաքական նման զարգացումների դեպքում հասնենք հաջորդ ընտրությունների)։

Սակայն այստեղ կա նաև ռիսկ. եթե ամիսներ շարունակ ամբողջ քաղաքականությունը կենտրոնանա միայն «ընտրությունները կեղծվել են» թեզի վրա, իսկ հանրության մեծ մասը չտեսնի արդյունք, ապա այդ օրակարգը կարող է աստիճանաբար սպառվել։

Այսինքն՝ մարդիկ այլևս կհոգնեն խոսել ընտրություններից ու դրանց արդյունքներից, ու թքած կունենան՝ կլինի ընդդիմությունը խորհրդարանում, թե ոչ: Եվ ընդդիմադիրները, իրենց ընտրած հասարակությանը առանց բացատրություններ տալու, կվերցնեն մանդատներն ու կմտնեն ԱԺ:

Ու հերն էլ անիծած, թե, բացի նիստերին ֆիզիկական ներկայացություն ապահովելուց, ոչինչ չեն կարող անել:

Հայաստանի վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ մեծամասնությունը կարող է ընդունել գրեթե ցանկացած օրենք, սահմանադրական փոփոխություն կամ նշանակումներ՝ առանց ընդդիմության ձայների։

Ընդդիմությունը չկարողացավ կանգնեցնել իշխանության որևէ խոշոր քաղաքական որոշում։ Մեծամասնությունը ընդունում էր իր համար կարևոր բոլոր նախագծերը, իսկ ընդդիմության հիմնական ազդեցությունը սահմանափակվում էր քաղաքական հայտարարություններով և առանձին աղմկահարույց թեմաների բարձրացմամբ, որոնք, մեծամասնության աղմուկից, արագ մարում էին:

Ամեն դեպքում, երբ ՍԴ-ն մերժի բեկանել ընտրության արդյունքները, ընդդիմությունը կվերցնի մանդատները և. ԱԺ-ն պատրաստ կլինի կինոդիտման՝  զուգահեռ իրականության մեջ ընթացող դաժան զարգացումներով:

Արմինե Մկրտումյան