Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր Լեյեն
Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգություն է առաջացնում ԵՄ-ի համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
«Իսրայելը պետք է հարգի Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա։