Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասում են ՍԴ որոշմանը, որից հետո այդ մասին հայտարարություն կհնչի։
Կարապետյանը հայտարարեց, որ «մանդատները չվերցնելու» նարատիվը զարգացնում են իշխանությունն ու նրա աջակից ուժերը:
Քոչարյանի թիմը նույնպես կողմ է մանդատները վերցնելուն: Ընդդիմության այս որոշումը հակասական տրամադրություններ է առաջացրել ՔՊ-ում․ ոմանք ցնծում են, որ մարդագողության ճանապարհով սահմանադրական մեծամասնություն կզավթեն, ոմանք կարծում են, որ իրենք մեծամասնության կարիքը չունեն, Սահմանադրությունը կարող են նաեւ 300 հազար ստորագրությամբ դնել հանրաքվեի եւ առանց ընդդիմության` Վրաստանի պես, յոլա գնալ, հատկապես ունեն Արեւմուտքի աջակցությունը, եւ քաղաքական ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող։ Սակայն Կարապետյանի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել ընդդիմության դաշտում, ոմանց համոզմամբ՝ դա չի նպաստելու ընդդիմադիր դաշտի համախմբմանը, եւ հանրության մի մեծ հատված էլ խիստ դժգոհ է մնալու: