Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերան
Բրազիլիայի հավաքականի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն վերադարձել է ֆուտբոլ։
Այս մասին հաղորդում է իտալական Gazzetta dello Sport պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ 46-ամյա մասնագետը համաձայնության է եկել Իտալիայի Սերիա C-ի «Ռավեննա» ակումբի հետ։ Ակումբի սեփականատերը գործարար Իգնացիո Չիպրիանին է։
«Ռոնալդինյոյի հետ պայմանագիրը իսկապես նշանակալի իրադարձություն է ակումբի համար. նա իմ կուռքն էր, և նրա ազդեցությունը ֆուտբոլի վրա շատ ավելի մեծ է, քան նա հասել է խաղադաշտում», - ասել է Չիպրիանին։
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդինյոյի հետ պայմանագիրը կհայտարարվի հունիսի 23-ին Մայամիում կայանալիք հանդիսավոր միջոցառման ժամանակ։ Ակումբի նոր համազգեստը նույնպես կներկայացվի միջոցառման ժամանակ։