Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-ի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-ի։
Այս մասին հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Սամուել Ռոջեր Կամբան:
«Ներկայումս համաճարակաբանական իրավիճակը հետևյալն է. գրանցվել է վարակի 933 հաստատված դեպք, որոնցից 245-ը մահվան ելքով են ավարտվել։ Մահացության մակարդակը կազմում է 26%։ Հիվանդանոցներում բուժվում է 416 մարդ։ 80 հիվանդ լիովին ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից», - պարզաբանել է առողջապահության նախարարը։
Նա նշել է, որ առաջընթաց է գրանցվել Էբոլայի տարածման դեմ պայքարում։