Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավոր
Երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 89-ը՝ վիրավորվել։
Ըստ The Telegraph-ի, այս մասին հայտնել է Արևելյան Անգլիայի շտապօգնության ծառայությունը։
Տեղեկատվության համաձայն՝ 11 մարդ ստացել է կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, իսկ 22-ը՝ կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ։
Հիսունվեց ուղևոր թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մեկը մահացել է դեպքի վայրում։
Դեպքի հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։