Պակիստանի վարչապետը կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին Շվեյցարիայում
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին Շվեյցարիայում կիրակի՝ հունիսի 21-ին, հայտնել է պակիստանյան դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններ կանցկացվեն Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում հունիսի 21-ին։
«Վարչապետը և բանակի հրամանատարը կմասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին Շվեյցարիայում հունիսի 21-ին», – ասել է աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այցի լոգիստիկ նախապատրաստական աշխատանքները 70%-ով ավարտված են։