Կարկուտի հետևանքով Ոսկեպարում, Բաղանիսում, Ոսկեվանում, Կոթիում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներ
Այսօր ժամը 19։30-ի սահմաններում ուժեղ կարկուտ է եկել Տավուշի մարզում։
Տավուշ TV-ի փոխանցմամբ, այսօր տեղացած կարկուտի հետևանքով Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի բնակավայրերում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներ: