Ձեր հարևանը 700 000 ասեցիք ծախում ա, լավ կով ա, 600 հազարով կտա՞․․․ Հակակոռուպցիոնը ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել. Նոր ձայնագրություն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածունները նույն դաշինքի համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստակամ անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Մանրամասները՝ տեսանյութում